Դավիթ Սարգսյան (ազատամարտիկ)
Այս հոդվածը հայ ազատամարտիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Դավիթ Սարգսյան (այլ կիրառումներ)։
Դավիթ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1972 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 15, 1994 (21 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Դավիթ Գրիգորի Սարգսյան (1972 դեկտեմբերի 5, Ստեփանակերտ - 1994 հունվարի 15, Հորադիզ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1989 թ. ընդունվել է Լենինգրադի կինոռեժիսուրայի ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը, իսկ 1991 թվականին տեղափոխվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Ծառայել է 4-րդ գումարտակում, մասնակցել Բերձորի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզի մարտերին[1]։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 15-ին, Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի հուշահամալիրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դավիթ Սարգսյան Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)