Դավիթ Սահակյան (մեքենագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սահակյան
հայ․՝ Դավիթ Նազարի Սահակյան
Sahakyan David Nazar.JPG
գիտնական
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)
ԾննդավայրՍտեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 1991(1991-07-31) (69 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Դավիթ Նազարի Սահակյան (հունվարի 1, 1922(1922-01-01), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հուլիսի 31, 1991(1991-07-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Վոլսկի ավիացիայի ուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես ավիամեխանիկ։ 1945-1948 թվականներին եղել է Կիրովականի ՀԼԿԵՄ կոմիտեի երկրորդ քարտուղարը։ 1953 թվականին ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ինժեներ մեխանիկ մասնագիտությամբ։ 1967-1972 թվականներին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Միաժամանակ աշխատել է որպես Հայկական Մանկավարժական Ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, 1972-1978 թվականներին՝ Ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ Տեխնիկական ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսության բաժնի վարիչ և Պլանավորման ու նորմատիվների ինստիտուտի գիտական աշխատող, 1978-1987 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ռեկտոր։

Գիտական գործնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, քարքարոտ աղակալած հողերի յուրացման, մոբիլ մեքենաների համալիր գնահատման ցուցանիշների համակարգի, դաշտավարության, մեքենայական աշխատանքների որակական հսկման հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ հարյուր գիտական աշխատությունների և յոթ մենագրությունների հեղինակ, որոնցից հիմնականներն են՝

  • Գյուղատնտեսական դաշտային մեքենաների գնահատման համալիր։ Երևան 1965 թ, 173 էջ
  • Контроль качества механизированных работ в полеводстве. Москва «Колос» 1973г 271с
  • Методика оценки эффективности и качества механизированных работ. 1980г Ереван 96с.
  • Մեքենայացված աշխատանքների որակը և էֆեկտիվությունը։ Երևան, «Հայաստան», 1983, 274 էջ
  • Система показателей комплексной оценки мобильных машин. Москва ВО «Агропромиздат» 1988г 415с.

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Способ получения пресс-материала 15.12.1987 г. Саакян Давид Назарович, Галстян Амбарцум Аршалуйсович, Насилян Эмма Амбарцумовна, Галстян Люся Аршалуйсовна. № документа 01359276
  • Пресс-композиция 23.01.1988 г. Саакян Давид Назарович, Казарян Сергей Арамаисович, Григорян Виктор Николаевич, Арутюнян Гегам Норайрович, Исаакян Сергей Григорьевич, Галстян Амбарцум Аршалуйсович. № документа 01368319

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է Հայրենական պատերազմի մեկ շքանշան և երեք մեդալ (կորցրված են)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 10, 1984
  • Սովետական Հայաստան «Հայացք ուղղված ապագային» 04/04/1974