Դավիթ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Սահակյան
Sahakyan David Nazar.JPG
գիտնական
Ծնվել է հունվարի 1, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:1|2|0}})
Ծննդավայր Ստեփանավան
Մահացել է հուլիսի 31, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:31|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ

Դավիթ Նազարի Սահակյան (հունվարի 1, 1922, Ստեփանավան - հուլիսի 31, 1991, Երևան), հայ մեքենագետ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Վոլսկի ավիացիայի ուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես ավիամեխանիկ։ 1945-1948 թվականներին եղել է Կիրովականի ՀԼԿԵՄ կոմիտեի երկրորդ քարտուղարը: 1953 թվականին ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ինժեներ մեխանիկ մասնագիտությամբ: 1967-1972 թվականներին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։ Միաժամանակ աշխատել է որպես Հայկական Մանկավարժական Ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, 1972-1978 թվականներին՝ Ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ Տեխնիկական ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսության բաժնի վարիչ և Պլանավորման ու նորմատիվների ինստիտուտի գիտական աշխատող, 1978-1987 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ռեկտոր։

Գիտական գործնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, քարքարոտ աղակալած հողերի յուրացման, մոբիլ մեքենաների համալիր գնահատման ցուցանիշների համակարգի, դաշտավարության, մեքենայական աշխատանքների որակական հսկման հարցերին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ հարյուր գիտական աշխատությունների և յոթ մենագրությունների հեղինակ, որոնցից հիմնականներն են՝

  • Գյուղատնտեսական դաշտային մեքենաների գնահատման համալիր։ Երևան 1965 թ, 173 էջ
  • Контроль качества механизированных работ в полеводстве. Москва «Колос» 1973г 271с
  • Методика оценки эффективности и качества механизированных работ. 1980г Ереван 96с.
  • Մեքենայացված աշխատանքների որակը և էֆեկտիվությունը։ Երևան, «Հայաստան», 1983, 274 էջ
  • Система показателей комплексной оценки мобильных машин. Москва ВО «Агропромиздат» 1988г 415с.

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Способ получения пресс-материала 15.12.1987 г. Саакян Давид Назарович, Галстян Амбарцум Аршалуйсович, Насилян Эмма Амбарцумовна, Галстян Люся Аршалуйсовна. № документа 01359276
  • Пресс-композиция 23.01.1988 г. Саакян Давид Назарович, Казарян Сергей Арамаисович, Григорян Виктор Николаевич, Арутюнян Гегам Норайрович, Исаакян Сергей Григорьевич, Галстян Амбарцум Аршалуйсович. № документа 01368319

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է Հայրենական պատերազմի մեկ շքանշան և երեք մեդալ (կորցրված են)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 10, 1984
  • Սովետական Հայաստան «Հայացք ուղղված ապագային» 04/04/1974