Դավիթ Ռոբերտի Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ռոբերտի Ահարոնյան
ԱՀԱՐՈՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՌՈԲԵՐՏԻ.jpg
28 փետրվարի, 1971 - 16 փետրվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լենինավան, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Օմարի լեռնանցք
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Դավիթ Ահարոնյան (28 փետրվարի, 1971, Լենինավան, Մարտակերտի շրջան - 16 փետրվարի, 1994, Օմարի լեռնանցք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ահարոնյանը ծնվել է 1971 թ. փետրվարի 28-ին Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում։ 1978 թվականից հաճախել է Մարաղայի դպրոցը, բայց 1979 թվականին՝ մոր մահից հետո, տեղափոխվել է Վանք գյուղ և այնտեղ էլ ավարտել միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1989-91 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումը։ 1992 թվականի հոկտեմբերից ծառայել է Խաչենի ջոկատում։ Մասնակցել է Հաթերքի ենթաշրջանի, Մաղավուզի, Մեծ շենի, Հակոբ Կամարիի եւ Քելբաջարի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թվականի փետրվարի 16-ին Օմարի լեռնանցքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարաղայի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]