Դավիթ Ղազարյան (փոխգնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ղազարյան
մայիսի 5, 1989(1989-05-05) - 2020
ԾննդավայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումփոխգնդապետ և գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա[1]
Պարգևներ
Արցախի հերոս

Դավիթ Վանիկի Ղազարյան (մայիսի 5, 1989(1989-05-05), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2020), ռազմական գործիչ, փոխգնդապետ[2], Արցախի հերոս (հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ղազարյանը ծնվել է 1989 թվականի[3] մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2006 թվականին ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն էլ ավարտել է 2010 թվականին լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախում[4]։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Զոհվել է 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ բացառիկ ռազմական վաստակի համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման[5][6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Հռիփսիմե Մայիլյանի հետ, 2014 թվականի նոյեմբերի 22֊ին, երկու երեխաների հայր էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալ
  • «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ
  • «Երկրապահ Կամավորական միություն» մեդալ
  • Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)
  2. LLC, Academy Of Development. «Արցախը նոր հերոսներ ունի (տեսանյութ) | ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք». nkrmil.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  3. «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 55 զինծառայողի անուն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  4. «Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)». news.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  5. Technologies, Peyotto. «Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով վարել է մարտը». iravaban.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  6. «Դավիթ Ղազարյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» կոչման». Analitik.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  7. «Արցախյան մարտերում հերոսացած զինծառայողները». armeniasputnik.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]