Դավիթ Հովհաննիսյան (արևելագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Արտաշեսի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1953 (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Իսլամագիտություն, Արաբական միջնադարյան գրականության, Մշակութաբանություն, Միջազգային հարաբերություններ |
Հաստատություն(ներ) | Երևանի Պետական Համալսարան, Արաբագիտության ամբիոն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Դավիթ Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, 1979 թվականին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում պաշտպանում «Իբն Քութայբայի «Պոետների և պոեզիայի գիրքը»՝ որպես դասական արաբական պոեզիայի պատմության աղբյուր» ատենախոսական թեզը նշանավոր արաբագետ Մաքսիմ Կիկտևի ղեկավարությամբ, ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան‚ իսկ 1980 թվականին աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս‚ ապա՝ դոցենտ:
1986-1987 թվականներին նա վերապատրաստում է անցնում Եգիպտոսում՝ Կահիրեի համալսարանում: 1988 թվականին‚ Դավիթ Հովհաննիսյանը, համալսարանում դասավանդմանն ու 4 գիտական աշխատանքին զուգահեռ, սկսում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 1989 թվականին ստեղծվում է «Արմենֆաքս» լրատվական գործակալությունը, որը չափազանց կարևոր դեր էր խաղալու Հայաստանն այդ տարիների ինֆորմացիոն ճգնաժամից դուրս բերելու համար։ 1990 թվականին Դավիթ Հովհաննիսյանը աշխատանքի է անցնում Հայաստանի գերագույն խորհրդի վերլուծական բաժնում՝ որպես գլխավոր փորձագետ։
Արաբագիտության ամբիոնի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Հովհաննիսյանը արաբագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչն է, ամբիոնը ղեկավարել է մինչև 1992 թվականը։ Նույն թվականին նշանակվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական առաքելության առաջին ղեկավար։ Նորանշանակ դիվանագետին վիճակված էր նոր դեսպանության հիմնադրման‚ բարեկամական հարաբերությունների հաստատման և պահպանման առաքելությունը։
1998 թվականի ավարտին վերադառնալով Երևան՝ Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ստանձնում է հատուկ հանձնարարություններով դեսպանի պարտականությունները, միաժամանակ վերսկսելով գիտամանկավարժական գործունեությունը ԵՊՀ արաբագիտության ամբիոնում։ 2001 թվականին նա ընդգրկվում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի կազմում։ 2003 թվականի փետրվարին թողնում է աշխատանքն ԱԳՆ-ում՝ վերադառնալով համալսարան և ամբողջովին անցնելով գիտահետազոտական և մանկավարժական գործունեության։
2007 թվականին նա հիմնադրում է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը։ 2012 թվականին Դավիթ Հովհաննիսյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում։
Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 - 1985 ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոնի հրավիրված դասախոս
- 1985 - 1987 ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոնի ասիստենտ
- 1987 - 1992 ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոնի վարիչ
- 1989 - 1991 «Արմենֆաքս» տեղեկատվական գործակալություն, Գլխավոր խմբագիր
- 1990 - 1992 ՀՀ նախագահի աշխատակազմ, Մերձավոր արևելյան հարցերով գլխավոր փորձագետ
- 1992 - 1998 ՀՀ դեսպանություն Սիրիայում, դեսպան
- 1998 - 2003 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Արտակարգ և լիազոր դեսպան
- 1998 թվականից ցայսօր ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոն, դոցենտ
- 1999 - 2005 Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հասարակագիտության ամբիոն
- 2001 թվականից ցայսօր Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ
- 2007 թվականից ցայսօր ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, տնօրեն
- 2008 -2012 Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական
- 2010 թվականից ցայսօր «Լեզու, հասարակություն, մշակույթ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
- 2011 թվականից ցայսօր Կովկասագիտության ասոցիացիայի անդամ
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր Հովհաննիսյանը հեղինակ է արաբագիտությանը, իսլամագիտությանը, մեթոդաբանական խնդիրներին, փիլիսոփայությանը, քաղաքագիտությանն ու միջազգային հարաբերություններին նվիրված տարբեր լեզուներով հրատարակված մոտ 110 գիտական աշխատանքի, այդ թվում՝ երեք մենագրության։
- Հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի առնչությունները արաբա-իսլամական փիլիսոփայության հետ, (արաբերեն), Կահիրե 1989
- Программа спецкурса по Корану, комментариям и хадисам, Ереван 1987
- Книга поэзии и поэтов Ибн Кутайбы, Изд. ЕГУ, Ереван 1986
- Методическое руководство для семинарских занятий по истории арабской литературы, Ереван 1983
- Программа курса лекций по истории арабской литературы, Ереван 1980
Նա ուսումնասիրել է արժեքների և արժեքային համակարգերը‚ որոնց միջոցով գիտական շրջանառության մեջ է դրել և ընթերցողի լայն շրջանակների համար մատչելի դարձրել ինչպես նախաիսլամական շրջանի արաբական‚ այնպես էլ միջնադարյան արաբամուսուլմանական հարուստ մշակութային ժառանգության արժեքները և դրանց միջոցով ստեղծված արժեքային համակարգը:
Դավիթ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների մյուս ճյուղը վերաբերում է ադապտացիոն մեխանիզմների ուսումնասիրությանը։ Գիտական մի շարք հրապարակումներով պրոֆեսոր Հովհաննիսյանը Ղուրանի տեքստի և վաղ միջնադարյան սկզբնաղբյուրների վերլուծությամբ վեր է հանել արաբամուսուլմանական մշակույթին հատուկ յուրօրինակ ադապտացիոն օրինաչափություններ‚ որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել նաև տարբեր քաղաքակրթական դաշտերում մշակույթների միջև ադապտացիոն գործընթացների առանձնահատկությունների մասին և կիրառելի են այսօր տեղի ունեցող գործընթացները հասկանալու տեսակետից։
Պրոֆեսոր Հովհաննիսյանի գիտական հետազոտությունների առանձին ոլորտ է կազմում հայեցակարգային մոտեցումների մշակումը‚ որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և հայության տեղին և դերին ժամանակակից աշխարհի մարտահրավերների համատեքստում։ Այդ մոտեցումներն ամբողջանում են «Երեք ծովերի համակարգի» և «Ցանցապետության» հայեցակարգերով։
Դավիթ Հովհաննիսյանը կազմակերպագործունեական խաղերի հայկական մեթոդաբանական դպրոցի հիմնադիրներից է‚ որի գործունեության շրջանակում նա հեղինակել, կազմակերպել և իրականացրել է ՀՀ և Հարավային Կովկասի տարբեր արդիական հիմնախնդիրներին առնչվող երկու տասնյակից ավելի կազմակերպագործունեական խաղեր։ Հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ամերիկյան Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի, «ՏՐԱՆՍՑԵՆՏ» միջազգային ակադեմիայի անդամ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն
- Ինչու Քեսաբ և ինչու հիմա. Սիրիան վերադառնում է համաշխարհային դիմակայության կիզակետ
- Արժեբանություն. Դավիթ Հովհաննիսյան
- Դավիթ Հովհաննիսյան. Սիրիայում իրադրության ապակայունացման պատճառը դրսից պարտադրված ինֆիլտրացիան է(չաշխատող հղում)
- Հանրալսարան
- Հյուրը Դավիթ Հովհաննիսյանն է(չաշխատող հղում)
- Ապրող անձինք
- 1953 ծնունդներ
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ արաբագետներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտությունների թեկնածուներ
- Հայ արևելագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ