Դավիթ Հակոբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Հակոբջանյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1877(1877-12-24)
ԾննդավայրԱխալցխա, Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 24, 1942(1942-12-24) (65 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԴարմշտադտի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոցենտ (1933)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Դավիթ Գևորգի Հակոբջանյան (դեկտեմբերի 24, 1877(1877-12-24), Ախալցխա, Վրաստան - դեկտեմբերի 24, 1942(1942-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեքենագետ, դոցենտ (1933)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դարմշտադի (Գերմանիա) բարձրագույն տեխնիկական դպրոցը (1902)։ Մասնակցել է Բաքվի ջրմուղի կառուցմանը (1911-1917)։ 1921 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել տեխնիկական ֆակուլտետի դեկան։ 1933-1942 թվականներին՝ ԵՊԻ կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են օդի և ջրային գոլորշու խառնուրդով աշխատող շարժիչների և ներքին այրման տուրբինների մշակման տեսական հարցերին։ Մասնակցել է «Ռուս-հայերեն շինարարական կառուցվածքների բառարանի» (1928) կազմմանը, դասագրքերի, տեխնիկական տերմինների հայերեն թարգմանության գործին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png