Դավիթ Լևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Լևոնյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը հայ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1994(1994-01-22) (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Փյունիկ
Համար 14
Պատանեկան կարիերա
?-2010 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ.հ. Հայաստան Փյունիկ 4 (0)
1010 Հայաստան Փյունիկ-3 13 (0)
1010-մ.հ Հայաստան Փյունիկ-2 ? (0)
Ազգային հավաքական
2010 Հայաստան Հայաստան (մինչև 17) 3 (0)
2012 Հայաստան Հայաստան (մինչև 19) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Լևոնյան (հունվարի 22, 1994(1994-01-22), Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկի» պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Լևոնյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 1010 թվականին Լևոնյանը ընտրվել է Փյունիկ-3-ի կազմում, որը հանդես է գալի Առաջին լիգայում։ Լևոնյանը թիմի կազմում անցկացրել է 13 խաղ և հաջորդ մրցաշրջանում ընդգրկվել է «Փյունիկի» հիմնական կազմում։ Իր նորամուտը նշել է Հայաստանի Պրեմիեր լիգայում 2011 թվականի հոկտեմբերի 12-ին «Շիրակ» ակումբի դեմ խաղում։ Լևոնյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 87-րդ րոպեին՝ փոխարինելով Կամո Հովհանիսյանին[1]. դա միակ խաղն էր «Փյունիկի» կազմում այդ մրցաշրջանում, որովհետև թիմի ֆուտբոլիստների միջև մեծ մրցակցություն կար։ 2012-2013 մրցաշրջանում Լևոնյանը դարձավ ավելի մրցունակ, թեև դաշտ էր դուրս գալիս հիմնականում որպես փոխարինող։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2012 թվականի հոկտեմբերի 20-ի

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2010 13 0 - - - - 13 0
Ընդհանուր 13 0 - - - - 13 0
Փյունիկ-2 2012/13 ? 2 - - - - ? 2
Ընդհանուր ? 2 - - - - ? 2
Փյունիկ 2011 1 0 0 0 0 0 1 0
2012/13 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր կարիերայում 17 2 0 0 0 0 17 2

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լիգայում հանդես գալու ժամանակ Լևոնյանն արժանացել է մինչև 17 տարեկանների հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ Հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Թուրքիայի դեմ խաղում, որում հայ պատանիները պարտվել էն 0:3 հաշվով[2]։ Մի քանի օր անց նա մասնակցել է չեխ պատանիների դեմ խաղին[3], իսկ հետագայում՝ իսլանդացիների դեմ խաղին[4]. Լևոնյանը բոլոր երեք խաղերին մասնակցել է առանց փոխարինման։

Երկու տարի անց Լևոնյանը նշեց իր նորամուտը մինչև 19 տարեկանների հավաքականում։ Առաջին խաղն անցկացրել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ 2012 թվականի օգոստոսի 9-ին։ Այս անգամ ևս հայերը պարտություն կրեցին (0:4)։ Լևոնյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 72-րդ րոպեին՝ փոխարինելով Արթուր Պետրոսյանին[5]։ Հաջորդ երկու խաղերում, որ տեղի են ունեցել օգոստոսի 11-ին և օգոստոսի 14-ին, Լեվոնյանը դաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ մասնակցելով Շվեյցարիայի ու Ռումինիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[6][7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գավաթակիր – 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Протокол матча «Ширак» — «Пюник»» (անգլերեն). Soccerway.com. 22.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  2. «Протокол матча Турция (до 17) — Армения (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 22.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  3. «Протокол матча Чехия (до 17) — Армения (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 24.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  4. «Протокол матча Армения (до 17) — Израиль (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 27.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  5. «Протокол матча Шотландия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 09.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  6. «Протокол матча Армения (до 19) — Швейцария (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 11.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
  7. «Протокол матча Румыния (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 14.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]