Դավիթ Լորթքիփանիձե
Դավիթ Լորթքիփանիձե վրաց.՝ დავით ლორთქიფანიძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1985) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող և հնեամարդաբան |
Աշխատատու | Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստանի ազգային թանգարան, Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան և Vakhushti Bagrationi Institute of Geography? |
Ծնողներ | հայր՝ Otar Lordkipanidze? |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[2] և World Academy of Art and Science?[3] |
![]() |

Դավիթ Լորթքիփանիձե (վրացերեն՝ დავით ლორთქიფანიძე) օգոստոսի 5, 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, վրացի մարդաբան և հնագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն։ Անվանի հնագետ Օթար Լորթքիփանիձեի որդին է։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Լորթքիփանիձեին լայնորեն ճանաչում են որպես մարդկային կմախքի քարացած գոյացությունների հայտնաբերողի, որը դրանց նախապես տվեց Homo georgicus անվանումը, սակայն հետագայում դրանք բնորոշվեցին իբրև Homo erectus: Ղեկավարելով ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող Դմանիս քաղաքի մերձակայքում իրականացված հնագիտական պեղումները, նա հայտնաբերել է նախամարդու կմախքի քարացածություններ և հայտարարել որ իրեն հաջողվել է գտնել Homo erectus-ին նախորդած տեսակին։ Իրար ետևից հայտնաբերված չորս քարացած կմախքները ներկայացնում էին նախամարդու զարգացման մի աստիճան, որում արտահայտված է Homo habilis-ից անցումը Homo erectus-ին։ Մանրազնին հետազոտությունից հետո դրանք վերագրվել են մեզանից 1.8 միլիոն տարի առաջվա ժամանակների[5]։
Դավիթ Լորթքիփանիձեն բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Վրաստանի Պատվո շքանշանի (2000), Մոնակոյի իշխանի մրցանակի (2001), ֆրանսիական "Palmes Academiques" (2002) և Պատվո (2006) շքանշանների, Ռոլեքսի մրցանակի (2004), Գյոթեի մեդալի (2016)...
2004 թվականին նա նշանակվել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, ընտրվել Վրաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2007), արվեստի ու գիտության համաշխարհային ակադեմիայի (ԱՄՆ) գիտաշխատող (2007)[6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerhard Bosinski, David Lordkipanidze, Konrad Weidemann: Der altpaläolithische Fundplatz Dmanisi (Georgien, Kaukasus). In: Jahrbuch des Römisch-Germanischen Zentralmuseums. Band 42, 1995, S. 21–203.
- mit Leo Gabunia, Abesolom Vekua et al.: Earliest Pleistocene Hominid Cranial Remains from Dmanisi, Republic of Georgia: Taxonomy, Geological Setting, and Age. In: Science. Band 288, Nr. 5468, 2000, S. 1019–1025, doi:10.1126/science.288.5468.1019
- mit Abeselom Vekuae et al.: A New Skull of Early Homo from Dmanisi, Georgia. In: Science. Band 297, Nr. 5578, 2002, S. 85–89, doi:10.1126/science.1072953 und – mit Abb. – doi:10.1126/science.1072953
- mit Abeselom Vekua et al.: The earliest toothless hominin skull. In: Nature. Band 434, 2005, S. 717–718, doi:10.1038/434717b
- mit Tea Jashashvili, Abeselom Vekua et al.: Postcranial evidence from early Homo from Dmanisi, Georgia. In: Nature. Band 449, 2007, S. 305–310, doi:10.1038/nature06134
- David Lordkipanidze: Georgiens Geschichte in 33 Objekten. Mitteldeutscher Verlag, Halle (Saale) 2018, ISBN 978-3-96311-045-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Lordkipanidze_David
- ↑ https://worldacademy.org/author/dlordkipanidze/
- ↑ Fred Spoor: Small-brained and big-mouthed. In: Nature. Band 502, Nr. 7472, 2013, S. 452–453, doi:10.1038/502452a
- ↑ Wilford, John Noble (2007 թ․ սեպտեմբերի 19). «New Fossils Offer Glimpse of Human Ancestors». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «National Academy of Sciences». Nas.nasonline.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Լորթքիփանիձե» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անձինք Թբիլիսիից
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Վրացի հնագետներ
- Վրացի մարդաբաններ
- Վրացի գիտնականներ
- Վրացի պրոֆեսորներ