Դավիթ Գրիգորյան (դատավոր)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Գրիգորյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Դավիթ Գրիգորյան | |||
| |||
|---|---|---|---|
| 2017 դեկտեմբերի 12 | |||
| Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
| Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
| Ծննդյան օր | 1967 | ||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Մարատ Գրիգորյան | ||
Դավիթ Մարատի Գրիգորյան (1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականի հոկտեմբերի 7-1992 հոկտեմբերի 22, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր։
- 1992 հոկտեմբերի 22-1997 սեպտեմբերի 11, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ։
- 1997 հոկտեմբերի 11-1999 հունվարի 12, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական։
- 1999 հունվարի 12-2002 դեկտեմբերի 27, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական։
- 2002 դեկտեմբերի 27-2004 հոկտեմբերի 7, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական։
- 2004-2010, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ։
- 2010-2013, աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ։
- 2013-2016, աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
- 2016 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում[1]։
Սկանդալային որոշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորության դիմաց։ Դատավորի այդ որոշումը հասարակության մեծ բողոքի մեծ ալիքի բարձրացման առիթ դարձավ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն». www.court.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
