Դավիթ Գրիգորյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 2000(2000-11-17)
ԾննդավայրՍարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 2, 2020(2020-11-02) (19 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Դավիթ Լյովայի Գրիգորյան (նոյեմբերի 17, 2000(2000-11-17), Սարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան - նոյեմբերի 2, 2020(2020-11-02)), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Արցախի հերոս[1], 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։ 2006-2007 թթ․ հաճախել է սպորտային մարմնամարզության դասերի։ 2006 թվականին պարգևատրվել է սպորտային մրցաշարում մրցանակատեղը գրավելու համար։ 2007 թվականի հունիսի 23-ին խմբային մրցումներում գրավել է 4-րդ տեղը։

2007-2018 թթ․ հաճախել է Սարդարապատի միջնակարգ դպրոց։ 2008 թ., 2010 թ., 2011 թ. և 2012 թ. Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։

2009-2010 թթ․ հաճախել է կարատեի դասընթացների։ 2010 թվականի փետրվարի 20-ին արժանացել է 2-րդ կարգի, նույն թվականի հուլիսի 17-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, հոկտեմբերի 16-ին Հայաստանի կոմիտեի առաջնությունում՝ 3-րդ կարգերի։

2010 թ., 2012 թ., 2014 թ. և 2015 թ. մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։ 2010 թվականի մարտի 18-ին, 52 միավորով, գրավել է առաջին տեղը։

2011-2013 թթ․ հաճախել է շախմատի դասերի։ 2011 թվականի շախմատի մարզային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։ 2012 թվականի հուլիսի 13-20-ը Վրաստանում մասնակցել է շախմատի 7-րդ միջազգային ֆեդերացիային։ 2011 թվականին շախմատից ստացել է 2-րդ կարգ։

2014 թվականի հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Պաուերլիֆտինգի պարկած հրում առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։

2016 թվականի հուլիսի 6-ին ստացել է A2 մակարդակ գերմաներեն լեզվի իմացությունից։

2018 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին  շարունակելով մեծ քրոջ՝ Հռիփսիմեի ուղին, ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6 ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019 թվականին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում ։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020 թվականին ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան երկրորդ պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում , հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով[3]։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա[4]։ Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացավ ոսկե մեդալ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ».
  2. «Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը». Հայկական ժամանակ. 2․11․2020.
  3. «Եվս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում».
  4. «Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ». Վերցված է 06/10/2020-ին.
  5. «Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները». Հայկական Ժամանակ օրաթերթ. Վերցված է 06/10/2020-ին.