Դավիթ Գուրամիշվիլի
Դավիթ Գուրամիշվիլի | |
|---|---|
| Ծնվել է | 1705[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սագուրամո, Քարթլիի թագավորություն |
| Վախճանվել է | հուլիսի 21 (օգոստոսի 1), 1792 կամ օգոստոսի 1, 1792[4] |
| Վախճանի վայր | Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Միրգորոդ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և ռազմական գործիչ |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | Քարթլիի թագավորություն |
| Ժանրեր | պոեզիա |
| Ուշագրավ աշխատանքներ | Davitiani? |
| Դավիթ Գուրամիշվիլի Վիքիքաղվածքում | |
Դավիթ Գուրամիշվիլի (վրաց.՝ დავით გურამიშვილი , 1705[1][2][3][…], Սագուրամո, Քարթլիի թագավորություն - հուլիսի 21 (օգոստոսի 1), 1792 կամ օգոստոսի 1, 1792[4], Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1729-1730 թվականներին Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի շքախմբի հետ եղել է Մոսկվայում։ 1738 թվականին մտել է Վրաց հուսարական գունդը։ Մասնակցել է ռուս, զորքի եվրոպական արշավանքներին։ Հեղինակն է ինքնակենսագրական «Դավիթիանի» (1787) ժողովածուի, որը պարունակում է երկու պոեմ և քնարական բանաստեղծություններ։ «Վրաստանի աղետները» պոեմում պատկերել է Վրաստանի պատմության 18-րդ դարի առաջին կեսի դեպքերը։ Պոեմը մեծ ազդեցություն է թողել վրաց պոեզիայի վրա։ «Հովիվ Քացվիան» պոեմում նկարագրել է գյուղացիական կյանքը։ Քնարական բանաստեղծությունների մեծ մասը գրված է ժողովրդական ռոմանսների մոտիվներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գուրամիշվիլի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գուրամիշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 256)։ |