Դավիթ Գիլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Գիլանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1950
Մահացել է2015
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դավիթ Հայկի Գիլանյան (1950 - 2015), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գիլանյանը ծնվել է 1950 թվականին։ 1965 թվականին ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 1969 թվականին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, իսկ 1974 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երգեհոնի բաժինները։ 1981 թվականին կատարելագործվել է Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում։ 1999 թվականին հեղինակ է դարձել «Երգեհոնագիտության ներածություն» աշխատությանը։ 2000–2007 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդել է երգեհոնի տեսություն և պատմություն։

Մահացել է 2015 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։