Դավիթ Բեջանյան (ծանրորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեջանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Բեջանյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1988(1988-09-06) (35 տարեկան)
ԾննդավայրԲոլշոյ Կամեն, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Դավիթ Իսահակի Բեջանյան (սեպտեմբերի 6, 1988(1988-09-06), Բոլշոյ Կամեն, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր։ Հանդես է գալիս 105 կգ քաշային կարգում։ Սպորտի վաստակավոր վարպետ։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարևորագույն հաջողություններն են եղել 2012 և 2013 թվականներին Եվրոպայի չեմպիոնի կոչմանը արժանանալը մինչև 105 կգ քաշային կարգում։ 2011 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի գավաթի մրցման ժամանակ սահմանել է աշխարհի ռեկորդային ցուցանիշ հրում վարժության մեջ 238 կգ։ 2014 թ. օգոստոսին Ռուսաստանի առաջնության ժամանակ Գրոզնի քաղաքում հրում վարժությունում ցուցաբերում է 241 կգ արդյունք, որը գերազանցում էր աշխարհի ռեկորդը, սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից այն չի գրանցվում, քանի որ ցուցադրվել էր ներքին մրցաշարերում։ 2014 թ. նոյեմբերին Ալմատիում կայացաց աշխարհի առաջնության ժամանակ Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Նուռուդինովը անցնում է գործող ռեկորդը - 239 կգ, այնուհետ Դավիթը 240 կգ բարձրացնելով հետ է բերում ռեկորդակրի իր տիտղոսը, և վերջապես Ղազախստանի ներկայացուցիչ Իլյա Իլինը սահմանում է վերջնական ռեկորդը աշխարհի, հրում վարժության մեջ - 242 կգ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Ստավրոպոլի շրջանի Սոլնեչնոդոլսկ վայրում, սովորում է Ստավրոպոլի ագրարային համալսարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]