Դավիթ Բեկ կամավորական ջոկատ (1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Դավիթ Բեկ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԴավիթ Բեկ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Փիրումով, Պետրոս Հակոբյան, Ա. Հունանյան, Էլֆիկ Բաղդասարյան, Ավետիս Պետրոսյան

Երկրապահ կամավորականների միության, նախկին Խորհրդային շրջանի ,,Դավիթ Բեկ,, ջոկատը կազմավորվել է 1989 թվականին, Երևանում։ Ունեցել է շտաբ, հրամանատարների խորհուրդ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բաղանիս), Վարդենիսի, Ճամբարակի (Վահան) և Արցախի Հանրապետության Հադրութի (Ծամձոր), Ասկերանի (Նախիջևանիկ, Փրջամալ), Շահումյանի (Բուզլուխ), Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան), Աղդամի (Շոթանլի) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Փիրումովը, Ա. Հունանյանը, Պետրոս Հակոբյանը, Ավետիս Պետրոսյանը, Էլֆիկ Բաղդասարյանը, շտաբի պետ՝ Է. Բաղդասարյանը։ Ջոկատի գլխավորությամբ սահմանամերձ գոտիներ են մեկնել նախկին Խորհրդային շրջանի զին. կոմիսարյատում կազմված եռամսյա հավաքներին մասնակից գումարտակները։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։