Դավիթ Բաբայան (քաղաքագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Կլիմի Բաբայան
Դիմանկար
քաղաքական գործիչ
Ծնվել է1973(1973)
ԾննդավայրԼՂՀ, ք. Ստեփանակերտ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1994), ՀԱՀ (1997) և Կենտրոնական եվրոպական համալսարան (1998)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Երկեր
  • «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007,
  • «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010,
  • «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007,
  • «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013
  • «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ», Երևան, 2015
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական ԱՀ արտաքին գործերի նախարար
Աշխատավայր

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի նախարար
ԱնդամությունԱրցախի գրողների միություն

Դավիթ Կլիմի Բաբայան (1973, Ստեփանակերտ), հայ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ[1], ԱՀ ԱԳ նախարար, դոցենտ։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը Արցախի տարածքում ձերբակալել է Դավիթ Բաբայանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականին Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենիքում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի և Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Զբաղվում է դասախոսական գործունեությամբ Արցախի պետական համալսարանում[3] և Գորիսի պետական համալսարանում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար,
  • 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,
  • 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը,
  • 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում,
  • 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական,
  • 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը,
  • 2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ։
  • 2020 թվականի մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական[4]։
  • 2021 թվականի հունվարի 4-ին նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար[5]։
  • 2023 թվականի հունվարի 17-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով[6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

8 մենագրությունների հեղինակ է.

  • «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007 թ.
  • «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010 թ.
  • «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007 թ.
  • «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013 թ.
  • «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ», Երևան, 2015 թ.
  • «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը», Մոսկվա-Երևան, 2019 թ.
  • «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)` «Քրդերն ու թաթերը», Մոսկվա, 2022 թ․
  • «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. Էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար», Երևան, 2022 թ․
  • Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, Ստեփանակերտ-Երեւան, 2022, 94 էջ (Գլխավոր խմբագիր)։

Մոտ 300 հրատարակությունների, այդ թվում, տասնյակ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք առաջատար գիտական ամսագրերում։

Հանդիսանում է Հայաստան հանրագիտարանի (Երևան, 2012 թ.) և Գյուղատնտեսական հանրագիտարանի (Երևան, 2015 թ.) գիտահրատարակչական խորրդներիի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
  • Ունի Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը». news.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  2. «Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին». artsakhpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  3. Բաբայանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում(չաշխատող հղում)
  4. «Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  5. «Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Բաբայանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  6. «Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]