Դավիթ Ավետիսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Դավիթ Ավետիսյան
Ծնվել էօգոստոսի 14, 1972(1972-08-14) (47 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ

Դավիթ Հենրիկի Ավետիսյան (օգոստոսի 14, 1972(1972-08-14)), ՀՀ պետական գործիչ, 2001-2008 թթ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1996 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության վարչության մասնագետ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական։
  • 1998-1999 թթ. - Միջպետական բանկի նախագահի խորհրդական։
  • 1999-2000 թթ. - «Եվրասիա» հիմնադրամի կողմից հրատարակված Անգլերեն-հայերեն-ռուսերեն ֆինանսաբանկային բացատրական բառարանի հեղինակ-ծրագրի ղեկավար։
  • 2000 թ. - «Տրոյկա դիալոգ» ՓԲԸ նախագահի խորհրդական ներդրումների գծով։
  • 2000 թ. - Համաշխարհային բանկի մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացման բաժնի կարճաժամկետ խորհրդատու։
  • 2001 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 2003-2004 թթ. - եղել է Հայաստանում հիպոտեկային շուկայի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2004-2005 թթ. - եղել է Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման և օրենսդրության համապատասխանեցման ազգային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2004-2005 թթ. - եղել է Ասիական զարգացման բանկին ՀՀ անդամակցության գլխավոր բանակցող։
  • 2005-2007 թթ. - եղել է «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի գլխավոր բանակցող և աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2005-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտորական ընկերությունների և աուդիտորների կարգավորման, վերահսկողության և լիցենզավորման հանձնաժողովի նախագահ։
  • 2006-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների արդյունաբերության կարգավորման, վերահսկողության և լիցենզավորման հանձնաժողովի նախագահ։
  • 2006-2007 թթ. - եղել է Հաշվապահական ստանդարտների և ֆինանսական հաշվետվությունների միջազգային կոմիտեի հետ գլխավոր բանակցող և աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2006-2007 թթ. - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետի դոցենտ։
  • 2007-2008 թթ. - եղել է Եվրոպական ներդրումային բանկին ՀՀ անդամակցության գլխավոր բանակցող։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]:
  • 2008-2009 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հրավիրյալ դոցենտ։
  • 2008 թվականից - ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի արտաքին ֆինանսավորման, բյուջետավորման և դրամահավաքի գծով երկարաժամկետ փորձագետ։
  • Իրականացրել է բազմաթիվ գիտական հետազոտություններ։

Անկուսակցական է։ Ամուսնացած է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]