Դավիթ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ասատրյան
Ծնվել էապրիլի 7, 1940(1940-04-07) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Գործունեության ոլորտռադիոտեխնիկա
Ալմա մատերՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2001)
ՊարգևներՀԽՍՀ պետական մրցանակ

Դավիթ Գեղամի Ասատրյան (ապրիլի 7, 1940(1940-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1978 թվականներին աշխատել է տարբեր հաշվողական կենտրոններում, 1978-2002 թվականներին՝ Ռադիոֆիզիոլոգիական չափումների ԳՀԻ-ում, 1998-2002 թվականներին՝ փոխտնօրեն, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են տվյալների, ազդանշանների և պատկերների մշակման մաթեմատիկական մեթոդներին, կիրառական ռադիոֆիզիկայում ճառագայթող օբյեկտների բնութագրերի չափման և տվյալների մաթեմատիկական մշակման եղանակներին, գիտության տարբեր բնագավառներում դրանց կիրառման և մոդելավորման խնդիրներին։ Համահեղինակ է «Հավանականություն և կիրառական վիճակագրություն» (2000) բուհական դասագրքի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակակ, 1985

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասատրյան Դ. Գ., Հավանականություն և կիրառական վիճակագրություն (բուհական դասագիրք), 2000 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005