Դավիդ Ֆուստեր
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դավիդ Ֆուստեր Տորիխոս | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1982 (40 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Օլիվա, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 67 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հուլիսի 5, 2016: |
Դավիդ Ֆուստեր Տորիխոս (իսպ.՝ David Fuster Torrijos, փետրվարի 3, 1982, Օլիվա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի կիսապաշտպան։
Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վիլյառեալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուստերը ծնվել է Օլիվայում, Վալենսիա ինքնավար համայնքում։ 22 տարեկանում նա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, բայց 4 տարի խաղացել է «Վիլյառեալ B»-ում, որին 2006-07 մրցաշրջանում օգնել է մտնել Տերսերա։
2008 թվականին «Էլչեն» գնեց Ֆուստերին։ 2008-09 մրցաշրջանում Սեկունդա Դիվիզիոնում նա խփած 13 գնդակներով ակումբի լավագույն ռմբարկուն էր, իսկ լիգայում՝ 10-րդը։ 2009 թվականին «Վիլյառեալը» 500 000 եվրոյով գնեց նրան[1]։ 2009-10 մրցաշրջանում նա դեբյուտեց Լա Լիգայում, իսկ 2009 թվականի նոյեմբերի 8-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ակումբոմ (2-3, հօգուտ «Սևիլյայի»)[2], իսկ 2010 թվականի հունվարի 2-ին նա գոլ խփեց Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի չեմպիոն «Բարսելոնայի» դարպասին[3]։
«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսի վերջին Ֆուստերը պայմանագիր կնքեց հունական «Օլիմպիակոսի» հետ։ Տրանֆերն արժեցավ €1,500,000[4]։
2011 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆուստերը «Արսենալի» դարպասին Չեմպիոնների Լիգայում խփեց իր առաջին գոլը (1-2)[5]։ Նա նաև խփեց երկրորդ խաղում (3-1)[6],, և Պիրեյ քաղաքի թիմը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և հայտնվեց Եվրոպայի Լիգայում։ 2012 թվականի փետրվարի 14-ին նա գոլ խփեց Կազանի «Ռուբինի» դարպասին (1-0)[7]։ Հաջորդ փուլում նա նույնը կրկնեց «Մետալիստի» դեմ խաղում[8], որը այնուամենայնիվ Աթենքում կայացած երկրորդ խաղում՝ որում խաղում էր նաև Դավիդը, 2-1 հաշվով հաղթեց Ֆուստերի ակումբին և անցավ հաջորդ փուլ[9], իսկ ֆուտբոլիստը մրցաշարում 4 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկու։
«Խետաֆե»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 4-ին նա «Խետաֆե» ակումբի հետ կնքեց մեկ տարվա պայմանագիր[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օլիմպիակոս»
- Հունաստանի չեմպիոն՝ 2011-12, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16
- Հունաստանի գավաթ՝ 2011-12, 2012-13, 2014-15
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ David Fuster anuncia su regreso al Villarreal (David Fuster announces return to Villarreal); La Verdad, 12 June 2009 (Իսպաներեն)
- ↑ Returning duo seal Sevilla win(չաշխատող հղում); ESPN Soccernet, 8 November 2009
- ↑ Barcelona held at home(չաշխատող հղում); ESPN Soccernet, 2 January 2010
- ↑ Villarreal midfielder Fuster joins Olympiakos Archived 2012-10-23 at the Wayback Machine.; ESPN Soccernet, 23 August 2010
- ↑ Teenager inspires Arsenal against Olympiacos; UEFA.com, 28 September 2011
- ↑ Olympiacos beat Arsenal but bow out; UEFA.com, 6 December 2011
- ↑ Carroll proves Olympiacos hero at Rubin; UEFA.com, 14 February 2012
- ↑ Advantage Olympiacos as Metalist run out of ideas; UEFA.com, 8 March 2012
- ↑ Last-gasp Metalist strike down Olympiacos; UEFA.com, 15 March 2012
- ↑ «David Futer se une al Getafe» [David Fuster joins Getafe] (իսպաներեն)։ Getafe CF։ հուլիսի 4, 2016։ Վերցված է հուլիսի 5, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|