Դավիդ Ձախով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Ձախով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1988(1988-10-06)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ԲԿՄԱ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2010 Ռուսաստան Ամկար 1 (0)
2010  Ռուսաստան Վոլգար 30 (1)
2011—2014 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 87 (11)
2014—2017 Ռուսաստան Ամկար 19 (1)
2016—2017  Ռուսաստան Շիննիկ 23 (3)
2017 Ռուսաստան Օրենբուրգ 8 (0)
2018—2019 Ռուսաստան Լուչ 49 (1)
2019—2020 Ռուսաստան Տյումեն 13 (3)
2020-մ.հ. Ռուսաստան Ալանիա

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18.7.19:

Դավիդ Յուրևիչ Ձախով (ռուս.՝ Дзахов, Давид Юрьевич, հոկտեմբերի 6, 1988(1988-10-06)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ալանիա» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է ԲԿՄԱ-ի դպրոցում, հանդես է եկել սպարտակի սիրողական կոլեկտիվի կազմում՝ 2009 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվով Պերմի «Ամկար» ակումբ։ Ապրիլի 26-ին Նալչիկում կայացած 6-րդ խաղաշրջանի խաղում կատարել է նորամուտը Պրեմյեր լիգայում՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Իվան Ստարկովի փոխարեն։ Երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 1 գոլով՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։ Հաջորդ նախամրցաշրջանային նախապատրաստությունն անցկացրել է արդեն ակումբի հիմնական կազմի հետ և հայտագրվել 2010 թվականի մրցաշրջանի երեք հանդիպումներում[2]։ Հետագայում Ձախովը վարձավճարով տեղափոխվել է «Վոլգար-Գազպրոմ» ակումբ։ Նորամուտի խաղը անցկացրել է «Իրտիշի» դեմ խաղում, իր առաջին գոլը խփել է «Դինամո» Բրյանսկի դարպասին[3]։

Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկում» խաղացել է 2011-2014 թվականներին։ Վերադարձել է «Ամկար», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան և խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում՝ «Ուրալ» ակումբի դարպասին։ 2015/16 մրցաշրջանում Ձախովը վարձավճարով տեղափոխվել է «Շիննիկ» մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը։

2018 թվականի փետրվարի 4-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Օրենբուրգի «Լուչ» ակումբ։

2019/20 մրցաշրջանում հանդես է եկել «Տյումեն» ֆուտբոլային ակումբում՝ անցկացնելով 14 խաղ։

2020 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Ալանիա» ակումբի հետ[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրալ-Պովոլոժե» տարածաշրջանի Երկրորդ դիվիզիոնի հաղթող - 2011/12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Премьер-Лига — Давид Юрьевич Дзахов — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Первый дивизион — Давид Юрьевич Дзахов — Чемпионат.ру(չաշխատող հղում)
  4. [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ձախով» հոդվածին։