Դավիդ Ժինոլա
Դավիդ Ժինոլա ֆր.՝ David Ginola | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1967[1][2][3][…] (58 տարեկան) | ||
| Ծննդավայր | Gassin[1] | ||
| Հասակ | 186 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող և եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դավիդ Ժինոլա Դեզիրե (ֆր.՝ David Ginola Desire; հունվարի 25, 1967[1][2][3][…], Gassin[1]), Ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հայտնի է Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Պարի Սեն-Ժերմեն», «Նյուքասլ Յունայթեդ», «Տոտտենհեմ Հոտսպուր», «Աստոն Վիլլա» և «Էվերթոն» ակումբների կազմում իր ելույթներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդ Ժինոլան ծնվել է Սեն-Տրոպեզ քաղաքի մոտակայքում։ Նիհար Ժինոլային մականունը «Jambes des baguettes» էր, որը թարգմանաբար նշանակում է «կպչուն ոտքեր»։ Սակայն դա նրան չի խանգարել լավ խաղալ և առանձնանալ իր հասակակիցների շրջանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանում Դավիդը, որն արդեն Սուրբ Մաքսինի ակումբային դպրոցի սան էր, խաղում էր Սուրբ Ռաֆայելի տեղական սիրողական մրցաշարում՝ Էրիկ Բուայեր անվամբ։ Նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ և նույնիսկ հրավիրվել Միլան։ Խաբեությունը շուտով բացահայտվել է, և Ժինոլան ստիպված է եղել բավարարվել Տուլոնով։
18 տարեկանում Դավիդը իր նորամուտը նշել է առաջին դիվիզիոնում՝ «Մետցի» դեմ խաղում, որն ավարտվել է «Տուլոնի» հաղթանակով, 2-0 հաշվով[4]։
Նա «Տուլոնում» մնացել է երեք մրցաշրջան՝ արագ դառնալով թիմի առաջատարներից մեկը։ Եվ դա աննկատ չէին թողել մայրաքաղաքի ակումբների մարզիչները։ 1988 թվականին Ժինոլան առաջին անգամ գնացել է նվաճելու Փարիզը։
Ռասինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա երկու տարի անցկացրել է «Ռասինգ» ակումբում։ Եվ այդ ընթացքում Ժինոլան մեկ քայլ էր հեռու իր առաջին հաղթանակից։ Ռասինգը Ֆրանսիայի գավաթի եզրափակչում խաղացել է «Մոնպելյե»-ի դեմ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել է 1-2 հաշվով։ Ժինոլան այդ խաղում գոլ է խփել, բայց դա չի օգնել իր թիմին։
Բրեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրեստ»-ը հաջորդ ակումբն էր որտեղ խաղացել է Դավիդը։ Հենց այդտեղ էր, որ Ժինոլան գրավել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշել Պլատինիի ուշադրությունը։ 1990 թվականի նոյեմբերի 17-ին Տիրանայում Դավիդը նշել է իր նորամուտը «եռագույնների» կազմում։ Սակայն Բրեստում առաջին մրցաշրջանը անհաջող է ստացվել՝ թե՛ խաղացողի, թե՛ ակումբի համար։ Ֆինանսական խնդիրների պատճառով Բրեստը դուրս է մնացել երկրորդ դիվիզիոն։ Ժինոլան ակումբում խաղացել է ևս կես մրցաշրջան, իսկ 1992 թվականի ձմռանը նա երկրորդ անգամ գնացել է Փարիզը նվաճելու։
ՊՍԺ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմա նրան սպասում էր «Պարի Սեն Ժերմենը», ակումբ, որտեղ արդեն խաղացել էին լիբերիացի Ջորջ Վեան և բրազիլացի Ռաին։ Գավառականի երկրորդ փորձն ավելի հաջող էր։
«Կարմիր-կապույտների» շարքերում Ժինոլան դարձել է և՛ Ֆրանսիայի չեմպիոն (ՊՍԺ-ի համար սա առաջին տիտղոսն էր ութ տարվա ընթացքում), և՛ երկրի գավաթի հաղթող։ Ավելին, հենց ՊՍԺ-ում էր, որ Ժինոլան առաջին անգամ խաղացել է եվրոպական մրցաշարերում՝ բոլոր երեքում էլ։
Նյուքասլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդը, ի վերջո, հետևել է Էրիկ Կանտոնային և եկել է Մեծ Բրիտանիա։ Եվ երկու տարի շարունակ նրա նոր ակումբը՝ «Նյուքասլը», (որը ֆրանսիացուն գնել է 2.5 միլիոն ֆունտ ստեռլինգով) պայքարում էր Կանտոնայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի տիտղոսի համար։ Դավիդն իր առաջին խաղը Անգլիայում խաղացել է 1995 թվականի օգոստոսի 19-ին՝ «Քովենթրի Սիթիի» դեմ։ Ժինոլայի առաջին գոլը խփվել է վեց օր անց՝ «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դեմ խաղում։ Անգլիայում Դավիդի հաջող ելույթները, չեն դարձել նրա ազգային հավաքական վերադառնալու պատճառ։ «Եռագույնների» մարզիչ Էմե Ժակեն իր թիմում տեղ չի գտել ո՛չ Ժինոլայի, ո՛չ Կանտոնայի, ո՛չ էլ Պապենի համար։ Եվ նույնիսկ այն փաստը, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Անգլիայում, որտեղ Կանտոնան և Ժինոլան դարձել էին ֆավորիտներ, չի փոխել Ժակեի տեսակետները։ Նա պնդել էր, որ երկուսն էլ անհատապաշտներ էին և չէին կարողանա ֆուտբոլ խաղալ այնպես, ինչպես ինքը պատկերացրել էր։ Բայց Ժինոլան լիակատար փոխըմբռնում է ունեցել մեկ այլ մարզիչ՝ Քևին Քիգանի հետ։ Եվ «Նյուքասլ»-ի մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Ժինոլան վճռականորեն դուրս է մնացել պահեստայինների շարքից։
Տոտտենհեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենի Դալգլիշը, որը փոխարինել էր Քիգանին «Նյուքասլ» ակումբում, գրեթե երբեք Ժինոլային հնարավորություն չէր տվել խաղալու թիմի կազմում։ Այսպիսով, Դավիդի հեռանալը «Յունայթեդից» ակնհայտ էր։ Նա միացել էր «Տոտենհեմին» 1997 թվականի հուլիսին 2 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Իր նոր թիմում նա ստիպված էր եղել մոռանալ չեմպիոնական մեդալների մասին։ «Տոտտենհեմ»-ը պայքարում էր գոյատևման համար, և Դավիդի ելույթները օգնել էին նրանց պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում։ Եվ հաջորդ տարի Ժինոլան դարձել էր թիմի առաջատարը, որն ի վիճակի էր հաղթել «Մանչեսթեր»-ին Լիգայի գավաթում, ապա նվաճել գավաթը Լեսթեր Սիթիի հետ դժվարին խաղում։ «Տոտտենհեմ»-ը նաև հասել էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր միայն «Նյուքասլ»-ին լրացուցիչ ժամանակում։ Ժինոլան այդ մրցաշրջանում այնքան ոգեշնչող էր խաղացել, որ նրա գործընկերները կրկին՝ ինչպես հինգ տարի առաջ Ֆրանսիայում, նրան անվանել էին առաջնության լավագույն խաղացող։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով ականավոր ֆուտբոլիստ՝ Ժինոլան Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է ընդամենը 17 խաղ[4]։ 1987 թվականին նա խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում Տուլոնում անցկացվող ամենամյա մրցաշարում. եզրափակչում ֆրանսիացիները 4։ 3 հաշվով հաղթել են Անգլիային, իսկ Ժինոլան ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[5]։ Նրա դեբյուտը գլխավոր ազգային հավաքականում տեղի է ունեցել 1990 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի դեմ խաղում։
Դավիդ Ժինոլան իր երկրում դարձել էր քննադատության և արհամարհանքի առարկա 1993 թվականի նոյեմբերի 17-ին՝ ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման համար Բուլղարիայի հավաքականի դեմ խաղի օրը։ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար ֆրանսիացիներին այդ խաղում անհրաժեշտ էր առնվազն ոչ-ոքի, մինչդեռ Բուլղարիան պետք է հաղթեր։ Ժինոլան խաղադաշտ է մտել խաղի վերջնամասում, երբ հաշիվը 1-1 է եղել, փոխարինելով Ժան-Պիեռ Պապենին, սակայն խաղի վերջին րոպեին նա սարսափելի սխալ է թույլ տվել՝ աջ եզրից տուգանային հարված կատարելիս։ Փորձելով գնդակը փոխանցել Էրիկ Կանտոնային՝ Ժինոլան գնդակն ուղարկել էր ուղիղ Էմիլ Կրեմենլիևին, ով հիմնական ժամանակի ավարտից 10 վայրկյան առաջ սկսել էր բուլղարական հակագրոհը[6][7]։ Լյուբոսլավ Պենևի փոխանցումից հետո աջ եզրից ներխուժած Էմիլ Կոստադինովը խփել է իր երկրորդ գոլը խաղում։ Բուլղարացիները հաղթել են 2-1 հաշվով և ապահովեցին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիրը[8][9]։
Հաջորդ օրը՝ 1993 թվականի նոյեմբերի 18-ին, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժերար Ուլիեն պարտության համար ամբողջությամբ մեղադրել էր Ժինոլային և ասել էր, որ իր սխալով խաղացողը «Exocet հրթիռ է արձակել ֆրանսիական ֆուտբոլի սրտին» և պարզապես «ոչնչացրել է հավաքականը»[10]։ Նմանապես, ֆրանսիացի երկրպագուները Ժինոլային անվանեցին «ֆրանսիական ֆուտբոլի կործանիչ», ինչը նրան ստիպել էր լքել երկիրը՝ խաղալու համար և մեկնել Անգլիա՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմում խաղալու[11]։ Էմե Ժակեն, որը փոխարինել էր Ուլիեին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, շարունակել է խաղացողին կանչել ազգային հավաքական, բայց նա խաղադաշտ էր մտել հիմնականում որպես փոխարինող։ 1995 թվականին Ժինոլան իր վերջին խաղն անցկացրել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։
2011 թվականին Ժինոլան դատի է տվել Ուլիեին՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ։ «Մարզիչների գաղտնիքները» գրքում (ֆր.՝ Secrets de coachs) մարզիչը չափազանց վիրավորական է խոսել Ժինոլայի մասին՝ բացառապես նրան մեղադրելով 1993 թվականին Ֆրանսիայի պարտության համար։ Սակայն, ի վերջո, Ժինոլան պարտվեց[12][13]։ Բուլղարացի կիսապաշտպան Զլատկո Յանկովը, որը խաղացել է 1993 թվականի այդ խաղում, կարծում էր, որ Ժինոլան ցանկանում էր ապահովել Ֆրանսիայի հաղթանակը այդ խաղում, բայց եթե նա նման ռիսկի չդիմեր և չփորձեր ժամանակ շահել, ֆրանսիացիները չէին պարտվի[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՍԺ
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1994
- Ֆրանսիայի գավաթակիր (2)` 1993, 1995
- Ֆրանսիայի լիգայի գավաթի հաղթող՝ 1995
Տոտտենհեմ
- Ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող՝ 1999
Աստոն Վիլլա
- Ինտերտոտոյի գավաթի հաղթող՝ 2001
Ֆրանսիայի հավաքական
- Տուլոնի մրցաշարի հաղթող՝ 1987
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1993
- Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ՝ ըստ ՊՖԱՄ-ի՝ 1994
- Անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2): 1995 թվականի օգոստոս, 1998 թվականի դեկտեմբեր
- Ընդգրկվել է ՊՖԱ-ի տարվա թիմում (2): 1995/96, 1998/99
- ՊՖԱ-ի ֆուտբոլիստների տարվա խաղացող՝ 1998/99
- Տարվա ֆուտբոլիստ ըստ ՖԼԱ-ի՝ 1998/99
- «Տոտտենհեմ»-ի տարվա լավագույն խաղացող՝ 1998
- Ընդգրկված է World Soccer-ի կողմից 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների ցանկում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.footballdatabase.eu/football.joueurs.david.ginola.7447.fr.html
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 «David Ginola». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Ian Stafford (1995 թ․ դեկտեմբերի 9). «Ginola fashions his dream of football» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑
Франция — Болгария (1:2). Второй гол Эмила Костадинова (фрагмент эфира TF1)
- ↑ «France vs. Bulgaria 1 – 2» (անգլերեն). Soccerway. 1993 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
- ↑ 8,0 8,1 «Bulgaria sneaked into France for famous 1993 win». Reuters. 2011 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑
Франция — Болгария (1:2). Второй гол Эмила Костадинова (фрагмент эфира БНТ)
- ↑ «Ginola haunted by Houllier claims» (անգլերեն). BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Uncertain welcome awaits Ginola» (անգլերեն). BBC News. 2000 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «David Ginola to sue Gérard Houllier over book remarks» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «David Ginola loses lawsuit against former France coach Gérard Houllier» (անգլերեն). The Guardian. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
- Sunday Times article-8 November 2009(չաշխատող հղում)
- David Ginola's Inspirational Quotes
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ժինոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հունվարի 25 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Բրեստի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ