Դավիդ Ավիդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Ավիդան
եբրայերեն՝ דוד אבידן
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1934(1934-02-21)[1]
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Մահացել էմայիսի 11, 1995(1995-05-11)[1][2] (61 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել[3]
ԳերեզմանՅարկոն գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, գրող, դերասան, թարգմանիչ, կինոդերասան և կինոռեժիսոր
ԱմուսինBruria Avidan-Barir?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg David Avidan Վիքիպահեստում

Դավիթ Ավիդան (եբրայերեն՝ ‏דוד אבידן‏‎‎, փետրվարի 21, 1934(1934-02-21)[1], Թել Ավիվ, Իսրայել - մայիսի 11, 1995(1995-05-11)[1][2], Թել Ավիվ, Իսրայել[3]), իսրայելցի բանաստեղծ, նկարիչ, կինոռեժիսոր, հրապարակախոս և սցենարիստ։ Ավիդանը եբրայերենով 20 գրքերի հեղինակ է։

Կենսագրություն և գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիդանը ծնվել է Թել Ավիվում։ Սկսել է լրջորեն զբաղվել գրական գործունեությամբ 1950-ական թվականների սկզբին` լինելով Երուսաղեմի հրեական համալսարանի ուսանող, որտեղ ուսումնասիրում էր գրականություն և փիլիսոփայություն։ Հիմնականում գրել է եբրայերեն, նաև ավանգարդիստ նկարիչ էր։ Ավիդանը թարգմանել է սեփական բանաստեղծություններն անգլերեն, ստացել մի շարք մրցանակներ թե՛ որպես բանաստեղծ, թե՛ որպես թարգմանիչ։

Նա «Լիկրատ» բանաստեղծական խմբի անդամ էր (Նաթան Զահի, Յեհուդա Ամիհայի, Մոշե Դորի և այլնի հետ)։ Ավիդանը Նոբելյան մրցանակի թեկնածու էր, բայց միևնույն ժամանակ նրան չեն առաջարկվել արժանապատիվ աշխատավարձ և չեն վճարվել հոնորարներ[4], ինչպես նաև` նրան քննադատում էին էգոցենտրիզմի, շովինիստական ​​և տեխնոկրատական ​​հայացքների համար։ Բացասական քննադատությունը, մասնավորապես, ստացել է նրա առաջին՝ «Կտրված շուրթերով ծորակները» բանաստեղծությունների գիրքը (1954)։ Առաջին բարենպաստ ակնարկը գրել է Գաբրիել Մոկեդը (գրական «Աշհավ» պարբերականի խմբագիրը), որը հետագայում դարձել է Ավիդանի ամենամոտ ընկերներից մեկը։

Այնուամենայնիվ, 1990-ական թվականների սկզբին, դրամական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով Ավիդանի հոգեկան վիճակը վատթարանում էր, 1995 թվականին նա ինքնասպանություն է գործել Թել Ավիվում։

Մահվանից հետո միայն Ավիդանի գրական հեղինակությունը փոխվել է դրական ուղղությամբ ինչպես մասնագիտական ​​շրջանակներում, այնպես էլ ընթերցողների մոտ։ Այժմ նա համարվում է իսրայելացի կարևորագույն բանաստեղծներից մեկը` Յեհուդա Ամիհայի և Նաթան Զահի հետ։

Ամիհայի և Զակի համեմատությամբ Ավիդանը առանձնանում է ավելի արմատական ​​պոեզիայով, ինչը բարդացնում է թարգմանության գործը։ Ավիդանին` ռուսերեն լավագույն թարգմանիչներից մեկն է համարվում բանաստեղծ Սավելի Գրինբերգը[5][6][7][8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Ավիդանը դարձել է Հ. Բյալիկի անվան մրցանակի դափնեկիր (Ամալյա Կահանա-Կարմոնի հետ միասին)[9]։

Բանաստեղծությունների գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կտրված շուրթերով ծորակներ», 1954
  • «Անձնական խնդիրներ», 1957
  • «Միջանկյալ արդյունք», 1960
  • «Ճնշող բանաստեղծություններ», 1962
  • «Ինչ-որ մի բան ինչ-որ մեկի համար», 1964
  • «Անհնարին պոեմներ», 1970
  • «Կիրառական բանաստեղծություններ», 1973
  • «Հնարավորությունների գիրք` բանաստեղծություններ և ավելին», 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]