Դավիդ Անտոն Գիխարո
| Դավիդ Անտոն Գիխարո | |
|---|---|
| իսպ.՝ David Antón Guijarro | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1995[1] (30 տարեկան) |
| Ծննդավայր | Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա |
| Կոչում | գրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2670 |
| ՖԻԴԵ համար | 2285525 |
| 365chess | David_Anton_Guijarro |
| Chesstempo համար | 9155 |
| ICCF համար | 9155 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2014[3] |
Դավիդ Անտոն Գիխարո (իսպ.՝ David Antón Guijarro, հունիսի 23, 1995[1], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի շախմատիստ, գրոսմայստեր (2013)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդ Անտոն Գիխարոն ծնվել է Մուրսիայում, մեծացել Մադրիդում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից՝ հոր ղեկավարությամբ։
2012 թվականին Գիխարոն Պրահայում տեղի ունեցած մինչև 16 տարեկանների շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց նա արծաթե մեդալ է նվաճել Ալ-Այինում տեղի ունեցած շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 18 տարեկանների խմբում։ Իսպանիայի շախմատի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Թրոմսյոյում տեղի ունեցած 41-րդ օլիմպիադային (2014թ.) և 2015-2017 թվականների Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը։ «Sestao Naturgas Energia XT» ակումբի կազմում 2014 թվականին մասնակցել է Բիլբաոյում տեղի ունեցած 30-րդ Շախմատի Եվրոպայի ակումբային գավաթին։
Շախմատիստը 2014, 2016-2019 թվականներին մասնակցլ է Շախմատի Եվրոպայի առաջնություններին։ 2014 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։ Շախմատի աշխարհի 4 գավաթների մասնակից է։ 2020 թվականի հունվարին Գիխարոն հաղթել է Վեյկ ան Զեեի մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու 2021 թվականի «Masters» մրցաշարին[4]։ Նույն թվականին դարձել է դասական շախմատի Իսպանիայի չեմպիոն[5]։
Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2024 թվականի շախմատի 45-րդ օլիմպիադային[6]։
Վարկանիշի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 David Anton Guijarro — chessgames.com.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ OlimpBase
- ↑ «Tata Steel Masters 2020: Rich Man, Poor Man». FIDE. 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Pérez G. Daniel (2020 թ․ սեպտեմբերի 8). «David Antón se proclama campeón de España en un torneo marcado por la COVID-19». As. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 45th Chess Olympiad Budapest 2024 Open
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выступления Д. А. Гихарро на шахматных олимпиадах
- Выступления Д. А. Гихарро в Кубках мира по шахматам
- Выступления Д. А. Гихарро в командных чемпионатах Европы
- Выступления Д. А. Гихарро в личных чемпионатах Европы
- Выступления Д. А. Гихарро в Кубках европейских клубов
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Անտոն Գիխարո» հոդվածին։ |
|