Դավադիրը․ գլուխ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դավադիրը․ գլուխ 3
Insidious: Chapter 3
Ավստրալ 3.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3]
Թեմագերբնական
Թվական2015, հուլիսի 2, 2015[4] և հունիսի 18, 2015[5]
Պրեմիերահունիսի 5, 2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Ուոննել[6][7][8][9]
ՊրոդյուսերՋեյսոն Բլուն
Օրեն Պելի
Ջեյմս Վան
Սցենարի հեղինակԼի Ուոննել
ԴերակատարներԴերմոտ Մալրունի[10][8][9][3], Ստեֆանի Սքոտ[10][6][8][9][3], Էնգուս Սեմփսոն[10][8][9][3], Լի Ուոննել[10][8][9][3], Լին Շեյ[10][8][3], Մայքլ Ռիդ Մաքեյ[10][8], Սթիվ Քոուլթեր[10][8], Հեյլի Կիյոկո[10][8], Թոմ Գելոփ[10], Ջերիս Լի Փոինդեքսթեր[10], Էլի Քիթս[10], Ֆիլ Աբրամս[10], Էշթոն Մոյո[10], Ջեյմս Վան[10], Գարեթ Ռայան[10] և Ջոզեֆ Բիշարա[10]
ՕպերատորԲրայան Փիրսոն
ԵրաժշտությունՋոզեֆ Բիշարա
ԿինոընկերությունAutomatik Entertainment
Entertainment One
Blumhouse Productions
FilmDistrict
Stage 6 Films
Տևողություն97 րոպե
ՆախորդԴավադիրը. գլուխ 2
IMDbID 3195644
Պաշտոնական կայքէջ[11]

«Դավադիրը․ գլուխ 3» (անգլ.՝ Insidious: Chapter 3), 2015 թվականի սարսափ ֆիլմ։ Նկարահանել է Լի Ուեննելը. ֆիլմը համարվում է նրա ռեժիսորական դեբյուտը։ «Դավադիրը» եռագրության 3-րդ մասում գլխավոր դերերում խաղացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դերմոտ Մալրունին, Ստեֆանի Սքոտը, Լի Ուոննելը, Լին Շեյը:

Ֆիլմի պաշտոնական թողարկումը նշանակված էր 2015 թվականի հունիսի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվինը իր շուրջը նկատում է տարօրինակ պարանորմալ երևույթներ։ Նա մտածում է, որ 6 ամիս առաջ թոքերի քաղցկեղից մահացած իր մայրը ցանկանում է նրան ինչ-որ բան ասել։ Աղջիկը դիմում է Էլիսին, որպեսզի կապ հաստատի հարազատի հետ և հարցնի, թե ի՞նչ է նրան պետք։ Բայց պայծառատեսը տեսնում է, որ աղջկան այլ բան է սպասվում։

Ավելի ուշ Քվինը գնում է լսումների, որպեսզի ընդունվի թատերական ուսումնարան, բայց կտրվում է։ Դրանից հետո հանդիպում է ընկերուհուն՝ Մեգգիին, և երբ աղջիկները միմյանց ցտեսություն են ասում, Քվինին հարվածում է մեքենան։

Տաղանդավոր էքստրասենս Էլիս Ռեյները դժկամորեն համաձայնվում է օգտագործել իր՝ մահացածների հետ կապ հաստատելու գերբնական ունակությունները՝ փրկելու պատանի աղջկան, ով դարձել էր վտանգավոր գերբնական էության թիրախ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 15-ին Լի Ուոնելը հայտնեց, որ որպես սցենարիստ վերադառնում է երրորդ ֆիլմաշարի աշխատանքներին, և որ Ջեյսոն Բլումը և Օրեն Պելին նույնպես վերադարձել են նախագիծ։ Երբ նրան հարցրին երրորդ մասում Պատրիկ Ուիլսոնի մասնակցության մասին, Լի Ուոնելը պատասխանեց, որ չգիտի, թե ինչպես կարելի է շարունակել Ջոշ Լամբերտի պատմություն, ինչպես նաև ավելացրեց, որ նրա պատմությունն ավարտված է։ 2013 թվականին Focus Features և Stage 6 Films-ը հայտարարեցին, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալու ամսաթիվը 2015 թվականի մայիսի 29-ն է։

2014 թվականի մարտի 11-ին Screen Rant-ը հաղորդեց, որ եռագրության 3-րդ մասը կապ չի՛ ունենալու Լամբերտ ընտանիքի պատմության հետ։ Հատուկ ուշադրությունը կդարձնեն նոր ընտանիքի։ Ինչպես նաև հայտարարվեց, որ Լի Ուոննելը և Էնգուս Սեմփսոնը վերադառնալում են նախագիծ որպես Սպեկս և Տակեր ուրվականների որսորդներ՝ Էլիսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]