Դաս (բազմությունների տեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաս (տրամաբանություն)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաս (այլ կիրառումներ)

Դաս, որոշակի պայմանի բավարարող կոնկրետ կամ վերացական առարկաների համախումբ։ Օգտագործվում է նույն իմաստով, ինչ բազմությունը մաթեմատիկայում (տարբերությունը հիմնականում տերմինաբանական է)։ Դաս կազմելու հիմնական սկզբունքը առարկաների խումբը տվյալ հատկանիշի տեսանկյունից դիտելու հնարավորությունն Է օրինակ, «կաթնասունների» Դաս «կաթնասուն լինելու» հատկությամբ օժտված առարկաների համախումբն է։ Ամեն մի հասկացության համար կարելի է նշել որոշակի Գ․՝ առարկաների համախումբ, որն օժտված է այդ հասկացությամբ արտահայտված հատկությամբ։ Դասի մեջ մտնող առարկաները նրա տարրերն են։ «a-ն А Դասի տարրն Է», գրվում է аЕА։ Դասերը լինում են վերջավոր («շախմատիստների դաս») և անվերջ («պարզ թվերի դաս»)։ Դաս կարող է լինել նաև դատարկ, այսինքն՝ որևէ տարր չպարուևակել։ Դա այն դեպքն է, երբ Դաս նևրկայացնող հասկացությունը կամ իր ձևական կառուցվածքի, կամ բովանդակային մեկնաբանման առումով հանգում է հակասության։ Օրինակ, «քառակողմ եռանկյունի», երկրաչափական սահմանումներից ելնելով սա նշանակում է «եռանկյունի և ոչ եռանկյունի»։ Դաս կոչվում է եզակի, երբ այն ներկայացնող հասկացությունը նկատի ունի մեկ առարկա, և կամ ընդհանուր, եթե այն ընդգրկում է ուսումնասիրման տվյալ բնագավառի բոլոր տարրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 292