Դասակարգային կազմը Հին Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասակարգային կազմը Հին Հայաստանում, վաղ ֆեոդալիզմի շրջանում գոյություն ունեցող հակադիր դասակարգեր՝ ազնվական կամ ֆեոդալ-նախարարական (որի մեջ մտնում էր նաև բարձր հոգևորականությունը) և գյուղացիական կամ շինականների։ իրավական տեսանկյունից առաջինը ազատների կամ շահագործողական դասակարգն էր, իսկ երկրորդը՝ անազատների կամ շահագործվողների։

Ազնվականական դասակարգի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվականական դասակարգը բաժանվում է երկու մեծ խմբերի՝ աշխարհիկ ֆեոդալների (հոգևորականների) և հոգևոր ֆեոդալների։ Դրանցից յուրաքանչյուրի մեջ կար վասալական աստիճանավորություն կամ հիերարխիա։ Նախարարների դիրքն այդ հիերարխիայի մեջ որոշվում էր թագավորին տրվող զորքերի թվով։

ազնվականը ֆեոդալական սանդուղքի ամենաբարձր աստիճանն բռնում էր հայոց թագավորը՝ հանդիսանալով բոլոր նախարարներին գլխավորող սյուզերենը։ Թագավորից հետո կային հետևյալ աստիճանները՝ բդեշխներ, ավագ նախարարներ, կրտսեր նախարարներ, ազատներ, շինականներ, առևտրականներ, արհեստավորներ։

Բդեշխներ, որոնք Հայաստանի չորս ծայրամասային նահանգների կառավարիչներն էին, որոնք արտաքին վտանգից պահպանում էին երկրի հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան սահմանները։

Ավագ նախարարներ, որոնք ունեին տոհմային ծագում, մեծ քանակությամբ զորք և հողերի ընդարձակ տիրույթներ, քաղաքական մեծ կշիռ։ Կրտսեր նախարարները ավելի աննշան էին քաղաքական դիրքով, տոհմական ծագումով և կալվածքների ծավալով։ Ազատները մանր կալվածատերեր էին, նրանցից կազմվում էր հայկական զորաբանակի հեծելազորը։ Գյուղացիությունը ամենամարդաշատ և շահագործվող դասակարգն էր։ Շինականները կոչվում էին անազատ, պարտավոր էին կալվածատիրոջը վճարել աշխատապարտ և արդյունավճար ռենտա։ Քաղաքներում առանձին դաս էին կազմում առևտրականները և արհեստավորները։ Քաղաքային անազատ բնակչությունը և գյուղացիությունը միասին կոչվում էին ռամիկներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան, Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1960