Jump to content

Դասական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Le Rapt d'Europe (« Եվրոպայի առևանգումը», 1750) Ժան-Բատիստ Մարի Պիեռ (Դալլասի արվեստի թանգարան)

Դասական դիցաբանություն՝ նաև հայտնի է որպես հունահռոմեական դիցաբանություն։ Հին հույների և հին հռոմեացիների առասպելների ամբողջությունն է և դրա հետ կապված ուսումնասիրությունները: Առասպելաբանությունը, փիլիսոփայության և քաղաքական մտածողության հետ մեկտեղ, անտիկ շրջանից պահպանցած ամենամեծ արժեքն երից մեկն է, որի ազդեցությունը պահպանվում է միչև մեր օրեր և ներառված է ժամանակակից արևմտյան մշակույթում[1]: Հունարեն «mythos» բառը վերաբերում է խոսակցական խոսքին կամ ելույթին, բայց այն նշանակում է նաև հեքիաթ կամ պատմություն[2]:

Մեր թվարկությունից առաջ վերջին երկու դարերի ընթացքում Հունաստանի հռոմեական նվաճման ժամանակ և դրանից հետո, դարեր շարունակ, հռոմեացիները, ովքեր արդեն ունեին իրենց սեփական աստվածներին, «որդեգրեցին» բազմաթիվ առասպելական պատմություններ անմիջապես հույներից՝ աստվածների համար պահպանելով իրենց հռոմեական (լատիներեն) անունները: Արդյունքում շատ հռոմեական և հունական աստվածությունների գործողություններ համարժեք դարձան ժամանակակից արևմտյան մշակույթում պատմվածքի և գրականության մեջ: Օրինակ՝ հռոմեական երկնքի աստված Յուպիտերը կամ Հովեն նույնացվել են հունական Զևսի հետ, հռոմեական պտղաբերության աստվածուհի Վեներան հունական աստվածուհի Աֆրոդիտեի հետ; և հռոմեական ծովերի աստված Նեպտունը հունական աստված Պոսեյդոնի հետ:

Լատիներենը մնաց գերիշխող լեզուն Եվրոպայում միջնադարում և վերածննդի ժամանակ, հիմնականում Հռոմեական կայսրության լայնածավալ ազդեցության շնորհիվ: Այս շրջանում դիցաբանական անունները գրեթե միշտ հայտնվում էին իրենց լատինական տեսքով։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում տեղի ունեցավ տեղաշարժ դեպի հունական կամ հռոմեական անունների օգտագործումը։ [3] Օրինակ, «Զևսը» և «Յուպիտերը»՝ երկուսն էլ այդ ժամանակներում լայնորեն օգտագործվում էին որպես դասական պանթեոնի գերագույն աստծո անուն:

Դասական առասպել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահռոմեական դիցաբանության մեջ հայտնաբերված պատմություններն ու կերպարները իրական չեն համարվում այնպես, ինչպես իրական են պատմական կամ գիտական փաստերը: Դրանք տեղի ունեցած իրադարձությունների փաստացի պատմություններ չեն: Փոխարենը, հունա-հռոմեական դիցաբանությունը հնագույն պատմությունների, լեգենդների և հավատալիքների հավաքածու է, որոնք ստեղծվել են Հին Հունաստանի և Հռոմի մարդկանց կողմից, որպիսի բացատրեն իրենց շրջապատող աշխարհի ասպեկտները, արտահայտելու մշակութային արժեքները և ստեղծելու շրջանակ՝ հասկանալու նրանց գոյությունը: Այս առասպելները հաճախ ներառում են աստվածներ և աստվածուհիներ, հերոսներ, հետպատերազմյան երևույթներ և գերբնական էակներ, որոնք ժամանակի կրոնական և մշակութային սովորույթների անբաժանելի մասն էին: Թեև այս առասպելները պատմականորեն ճշգրիտ չեն համարվում, դրանք մշակութային և գրական նշանակություն ունեն[4]:

Հունական առասպելները պատմվածքներ էին, որոնք առնչվում էին հին հունական կրոնին, որոնք հաճախ վերաբերում էին աստվածների և այլ գերբնական էակների և մարդկայինի սահմանները գերազանցող հերոսների գործողություններին: Հունական առասպելների հիմնական աղբյուրներն են Հոմերոսյան էպոսները, այսինքն՝ Իլիականը և Ոդիսականը, և Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։ Հայտնի տարբերակները հիմնականում պահպանվել են բարդ գրական ստեղծագործություններում, որոնք ձևավորվել են անհատների հիշատակումներով, կամ սափորանկարչության և տեսողական արվեստի այլ ձևերում: Այս ձևերով առասպելական պատմվածքները հաճախ ծառայում են ոչ կրոնական նպատակների, ինչպիսիք են զվարճանքը կամ սոցիալական խնդիրների ուսումնասիրությունը:

Հռոմեական առասպելները ավանդական պատմություններ են, որոնք վերաբերում են Հին Հռոմի առասպելական ծագմանը, կրոնական հաստատուններին և բարոյական մոդելներին՝ կենտրոնանալով մարդկային դերակատարների վրա և աստվածների միայն երբեմն միջամտությամբ, բայց աստվածային կարգադրված ճակատագրի համատարած զգացումով: Հռոմեական առասպելները դինամիկ կապ ունեն հռոմեական պատմագրության հետ, ինչպես Լիվիոսի «Ab urbe condita»-ի վաղ գրքերում[5]։ Ամենահայտնի հռոմեական առասպելը կարող է լինել Ռոմուլոսի և Ռեմուսի ծնունդը և քաղաքի հիմնադրումը, որտեղ եղբայրասպանությունը կարելի է ընդունել որպես Հռոմեական Հանրապետության քաղաքական բաժանման երկար պատմություն արտահայտում[6]:

Դեռևս հունական ազդեցության ակտիվ ընթացքում՝ հելլենիստական ժամանակաշրջանում և հիմնականում Հունաստանի հռոմեական նվաճման ընտացքում[7] հռոմեացիները նույնացնում էին իրենց աստվածներին հույների աստվածների հետ՝ պահպանելով հռոմեական անունները, բայց ընդունելով նրանց մասին պատմված հունական պատմությունները և ներմուծելով այլ առասպելներ, որոնց համար նախատիպեր չեն ունեցել։ Օրինակ, մինչ հունական Արես աստվածը և իտալական Մարս աստվածները երկուսն էլ պատերազմի աստվածներ են, սակայն նրանց դերն իրենց հասարակության և նրա կրոնական սովորույթներում հաճախ ապշեցուցիչ կերպով տարբերվում էր։ Գրականության և հռոմեական արվեստում հռոմեացիները Արեսի մասին պատմությունները վերաիմաստավորել են Մարսի անվան տակ։ Հունահռոմեական առասպելների գրական ժողովածուն, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել հետագա արևմտյան մշակույթի վրա, «օգոստոսյան բանաստեղծ» Օվիդիսի կերպարանափոխություններն էին:

Առասպելագրության դասական ավանդույթի սինկրետացված տարբերակները և Վերածննդի դարաշրջանի ազդեցիկ դիցաբան Նատալիս Քոմեսի ժամանակ (16-րդ դար) հունական և հռոմեական առասպելների միջև տարբերություն գրեթե չկար: Առասպելների ժամանակակից վերաիմաստավորումները 20-րդ և 21-րդ դարերի ժողովրդական մշակույթում, հաճախ միայն մոտավոր կապ ունեն հին հունական և լատինական գրականության մեջ պատմված պատմությունների հետ:

Պրոֆեսոր Ջոն Թ. Հոնտին հայտարարել է, որ «հունահռոմեական անտիկ ժամանակների շատ առասպելներ» ցույց են տալիս «միջուկ», որը հայտնվում է «որոշ ավելի ուշ տարածված եվրոպական ժողովրդական հեքիաթասացությունում»[8]։

Առասպելաբանությունը միակ փոխառությունը չէր, որ հռոմեացիներն արել էին հունական մշակույթից։ Հռոմը վերցրել և ադապտացրել է հունական մշակույթի բազմաթիվ կատեգորիաներ՝ փիլիսոփայություն, հռետորություն, պատմություն, էպոս, ողբերգություն և դրանց արտահայտումները արվեստում: Հռոմը փոխառել և զարգացրել է հունական բնագրերը, ադապտացնելով դրանք հասարակության զարգացման մակարդակին: Որոշ գիտնականներ պնդում են, որ այս «փոխառության» պատճառը հիմնականում, ի թիվս շատ այլ բաների, երկու մշակույթների ժամանակագրությունն է։ Պրոֆեսոր Էլիզաբեթ Վանդիվերն ասում է, որ Հունաստանն առաջին մշակույթն էր Միջերկրական ծովում, իսկ Հռոմը՝ երկրորդ[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Entry on "mythology" in The Classical Tradition, edited by Anthony Grafton, Glenn W. Most, and Salvatore Settis (Harvard University Press, 2010), p. 614 et passim.
  2. «Basic Aspects of the Greek Myths - Greek Mythology Link». www.maicar.com. Վերցված է 2016-12-07-ին.
  3. Francis Haskell and Nicholas Penny, Taste and the Antique: The Lure of Classical Sculpture 1500-1900 (Yale University Press, 1981, 1998), p. xv.
  4. Hezser, Catherine (1 Jan 2013). Ancient "Science Fiction": Journeys into Space and Visions of the World in Jewish, Christian, and Greco-Roman Literature of Antiquity. Brill. էջեր 343–348. ISBN 9789004236394.
  5. Alexandre Grandazzi, The Foundation of Rome: Myth and History (Cornell University Press, 1997), pp. 45–46.
  6. T.P. Wiseman, Remus: A Roman Myth (Cambridge University Press, 1995) passim.
  7. Rengel, Marian; Daly, Kathleen N. (2009). Greek and Roman Mythology, A to Z. United States: Facts On Պատկեր, Incorporated. p. 66.
  8. Honti, John Th. "Celtic Studies and European Folk-Tale Research". In: Béaloideas 6, no. 1 (1936): 36. Accessed March 16, 2021. doi:10.2307/20521905.
  9. «The Great Courses – Classical Mythology Lecture 22». www.thegreatcourses.com. Վերցված է 2023-01-28-ին.