Դառնալ Ջոն Լենոն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դառնալ Ջոն Լենոն
անգլ.՝ Nowhere Boy
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա և վավերագրական ֆիլմ
Թվական2009 և դեկտեմբերի 8, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Թեյլոր-Վուդ[2][3][4][…]
ՊրոդյուսերԴուգլաս Ռեյ
Սցենարի հեղինակՄեթ Գրինհալ
ԴերակատարներԱարոն Թեյլոր-Ջոնսոն[2][5][6][…], Քրիստին Սքոթ Թոմաս[2][5][6][…], Թոմաս Սանգստեր[2][6][7], Էն-Մարթի Դաֆ[5][7], Դևիդ Մորիսի[6][7], Ջոշ Բոլթ[6][7] և Օֆելյա Լովիբոնդ[6][7]
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի
ԵրաժշտությունԱլիսոն Գոլդֆրափ
ՄոնտաժԼայզա Գանինգ
Պատմվածքի վայրԼիվերպուլ
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Դառնալ Ջոն Լենոն (անգլ.՝ Nowhere Boy), 2009 թվականին նկարահանված բրիտանական կենսագրական ֆիլմ Ջոն Լենոնի պատանեկության տարիների մասին, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր Վուդն է։ Ֆիլմը հիմնված է Ջոն Լենոնի խորթ քույր Ջուլիա Բրեդի գրած գրքի վրա[8]։ Ֆիլմը թողարկվել է 2009 թվականի Լոնդոնի ֆիլմերի փառատոնի ժամանակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1955 թվականին։ Մահանում է Ջոնի քեռին՝ Ջորջ Սմիթը։ 5 տարեկանից Ջոնն ապրում է իր հորաքրոջ (ոչ արյունակից) հետ, ով տղային մեծացրել և դաստիարակել է հարազատ որդու նման։ Նրա մայրը՝ Ջուլիան, որդուն լքել է դեռ վաղ հասակում։ 15-ամյա Ջոնը շփվում է երկուսի հետ էլ, որոնք փորձում են արժանանալ Ջոնի սիրուն։ Հորաքույն ամեն կերպ փորձում է օգնել տղային ուսման մեջ, կյանքում վտանգավոր իրավիճակներից հեռու է պահում։ Այդ ամենին հակառակ, Ջոնի մայրը հայտնվում է միայն երիտասարդ տարիքում և փորձում ծանոթանալ ու մտերմանալ որդու հետ։

Լենոնը սովորում է ոչ շատ լավ, կնամոլի նման վազում է աղջիկների հետևից, հաճախ է հայտնվում կոնֆլիկտային իրավիճակներում։ Ընտանեկան վիճաբանություններից հոգնած՝ նա վերցնում է իր կիթառն ու սկսում երգեր գրել, իսկ ավելի ուշ Փոլ Մաքքարթնիի (Թոմ Սանգստեր) և Ջորջ Հարիսոնի (Սեմ Բելլ) հետ ստեղծում է երաժշտական խումբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Աարոն Ջոնսոն Ջոն Լենոն
Թոմաս Սանգստեր Փոլ Մաքքարթնի[9]
Էնն Մարի Դաֆ Ջուլիա՝ Ջոնի մայրը
Քրիստին Սքոթ Թոմաս Միմի՝ Ջոնի հորաքույրը
Դեյվիդ Թրելֆալ Ջորջ Տոգուդ Սմիթ
Ջոշ Բոլթ Պետե Շոթոն
Օֆելիա Լովիբոնդ Մարիա Քենեդի
Ջեյմս Մայքլ Ջոնսոն Շթան Պարկես
Անժելիկա Ջոփլինգ Ջուլիա Բայրդ
Ջոշ Բոլթ Պետե Շոթոն
Դեյվիդ Մորիսի Բոբի Դիքինս
Էնդրյու Բուչն Մայքլ Ֆիշվիք
Ջեյմս Ջեք Բենթոն Ռոդ Դեյվիս
Ջեք ՄքԷլթոն Էրիկ Գրիֆիթս
Սեմ Բել Ջորջ Հարիսոն
Քրիստիան Բիրդ Ջիմմի Թարբուք
Քոլին Թյորնի Ալթ Լենոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 21-ին Լոնդոնի BAFTA մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրվել է մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար պայքարում էին դերասանուհիներ Քրիստին Սքոթ Թոմասն ու Էնն Մարի Դաֆը։ Վերջինս ճանաչվել է British Independent Film Awards-ի մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան[10]։

Ֆիլմը մրցանակաբաշխության ընթացքում ոչ մի անվանակարգի և մրցանակի չի արժանացել։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի բնօրինակ անվանումը՝ Nowhere Boy, կրկնում է The Beatles խմբի «Nowhere Man» երգի անվանումը։ Ֆիլմի ողջ ընթացքում մի քանի անգամ հնչում է «Դու գալիս ես անհայտից» (անգլ.՝ «You're going nowhere») արտահայտությունը։
  • Իրական Փոլ Մաքքարթնին ձախլիկ է եղել, ուստի նրա դերը խաղացող դերասանը՝ Թոմաս Սանգսթերն ստիպված է եղել սովորել նվագել ձախ ձեռքով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film3110_nowhere-boy.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/john-lennon-chlopak-znikad
  3. http://www.sinemalar.com/film/31752/nowhere-boy
  4. http://www.imdb.com/title/tt1266029/
  5. 5,0 5,1 5,2 http://www.metacritic.com/movie/nowhere-boy
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://bbfc.co.uk/releases/nowhere-boy-2009-0
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt1266029/fullcredits
  8. Adetunji, Jo (2008 թ․ հուլիսի 18). «Imagine John Lennon's childhood: Nowhere Boy heads for big screen». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  9. «When it comes to the young Beatles, all you need is Thomas». Daily Mail. 13 փետրվարի 2009.
  10. «John Lennon biopic Nowhere Boy fails to win in BAFTAs». Liverpool Echo. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  11. «Wouldn't it be luvverly, Keira?». Daily Mail. 13 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.