Դաշտի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաշտի տեսություն մաթեմատիկայում, վեկտորական և սկալյար դաշտերի հատկություններն ուսումնասիրող մաթեմատիկական տեսություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալյար և վեկտորական դաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկայի և ֆիզիկայի մի շարք խնդիրների ուսումնասիրությունը հանգեցվում է տարածության (կամ հարթության) տիրույթների ուսումնասիրման, որոնց յուրաքանչյուր Р կետին համապատասխանության մեջ է դրվում թիվ (ջերմաստիճան, ճնշում, խտություն և ալն) կամ վեկտոր (արագություն, ուժ և այլն)։ Այդպիսի տիրույթները, իրենց մեջ որոշված կամ ֆունկցիաներով, համապատասխանաբար կոչվում են սկալյար կամ վեկտորական դաշտեր։ Սկալյար դաշտի տրումը համարժեք է։

թվային ֆունկցիայի, իսկ վեկտորական դաշտինը՝ առանցքների վրա

պրոյեկցիաների տրմանը։

Հաստատուն և փոփոխական դաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե , ֆունկցիաները ժամանակից կախված չեն, ապա դաշտը կոչվում է ստացիոնար (հաստատուն), հակառակ դեպքում՝ ոչ ստացիոնար (փոփոխական)։

Ոլորտային և գլանային դաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալյար դաշտերը պատկերվում են հավասարումով որոշվող մակարդակի մակերևույթների կամ մակարդակի գծերի օգնությամբ։ Եթե գոյություն ունի այնպիսի O կետ (Н առանցք), որ -ն կախված է միայն ОР (P-ից Н) հեռավորությունից, ապա դաշտը կոչվում է կենտրոնական կամ ոլորտային (առանցքային կամ գլանային)։ Ոլորտային և գլանային դաշտերի մակարդակի մակերևույթները համապատասխանաբար ոլորտներ և գլաններ են։

Դաշտի գրադիենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե դիֆերենցելի Է, ապա սկալյար դաշտի յուրաքանչյուր կետի համապատասխանում է u-ի ամենաարագ աճի ուղղությունը ցույց տվող վեկտոր (գրադիենտ, անգլ.՝ gradu), որի երկարությունը հավասար է այդ ուղղությամբ u-ի աճման արագությանը։

Վեկտորական մակերևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեկտորական դաշտերի նկարագրման համար կիրառվում են գծեր, որոնք իրենց յուրաքանչյուր կետում ունեն վեկտորի ուղղությունը, այսինքն բավարարում են դիֆերենցիալ

հավասարումների համակարգին։ Այդ գծերով կազմված մակերևույթը կոչվում է վեկտորական մակերևույթ և բնութագրվում է նրանով, որ յուրաքանչյուր վեկտոր ընկած է կետում մակերևույթի շոշափող հարթության վրա։ Փակ կորը հատող վեկտորական գծերով կազմված մակերևույթը կոչվում է վեկտորական խողովակ։ Դաշտը, կախված տարածության մեջ վեկտորների ունեցած դիրքից, կոչվում է հարթ (վեկտորներն ընկած են մի հարթության մեջ), հարթ-զուգահեռ (հարթության միևնույն կետին պրոյեկտվող բոլոր կետերում դաշտի վեկտորներն իրար հավասար են և զուգահեռ այդ հարթությանը), կենտրոնական (վեկտորներն ընկած են միևնույն կետով անցնող ուղիղների վրա) և այլն։

Վեկտորական դաշտի հոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեկտորական դաշտի հոսք Տ մակերևույթով կոչվում է

ինտեգրալը, որտեղ -y վեկտորի պրոյեկցիան է մակերևույթի՝ իր ուղղությունն անընդհատորեն փոփոխող նորմալի ուղղության վրա։

Վեկտորական դաշտի ցիրկուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեկտորական դաշտի շրջանառություն (ցիրկուլյացիա) փակ կորով կոչվում է

ինտեգրալը, որտեղ -ի պրոյեկցիան է L կորի շոշափողի ուղղության վրա։

Վեկտորական դաշտի դիվերգենցիա և ռոտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեկտորական դաշտի փոփոխությունը որևէ կետի շրջակայքում առաջին մոտավորությամբ բնութագրվում է երկու մեծությունով՝ սկալյար, որը կոչվում է դաշտի տարամիտություն (դիվերգենցիա, ) և վեկտորական, որը կոչվում է դաշտի մրրիկ (ռոտոր,

Պոտենցիալ (ոչ մրրկային) և սոլենոիդալ վեկտորական դաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեկտորական դաշտը կոչվում է պոտենցիալ՝ ոչ մրրկային (բնութագրվում է պայմանով), եթե

։

Վեկտորական դաշտը կոչվում է սոլենոիդալ (բնութագրվում է պայմանով), եթե

։

Այս դեպքում -ն կոչվում է դաշտի վեկտոր պոտենցիալ։

Վեկտորական դաշտի գաղափարն այլ տարածություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալյար և վեկտորական դաշտերի գաղափարները դիտարկվում են նաև ո-չափանի էվկլիդեսյան տարածության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кочин Н․ Е․, Векторное исчисление и начала тензорного исчисления, 7 изд․, М․, 1951
  • Дубнов Я․ С․, Основы векторного исчисления, ч․1, 4 изд․, М․—Л․, 1950, ч․ 2, М․, 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 289