Դաշթե Լութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաշտե Լութից)
##Դաշտե Լութ (Իրան)
Red pog.png
Դաշտե Լութ
Դաշտե Լութ, Իրան

Դեշտե-Լուտ, անապատ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 550 կմ է, լայնությունը՝ 100-200 կմ, գերակշռող բարձրությունը՝ 500-600 մ։ Մակերնույթը կազմված է 200-500 մ բարձրությամբ հարթահատակ անհոսք իջվածքներից և 1000 - 2000 մ բարձրությամբ լեռնային պատնեշներից։ Հանդիպում են մինչև 100-200 մ բարխանային և բուսականությամբ թույլ ամրացված թմբաշարային ավազուտներ։ Ֆիզիկական հողմահարումից առաջացել են բազմաթիվ «սյուներ», «սնկեր», ռելիեֆի այլ ձևեր։ Զգալի տարածություններ ծածկված են թաքիրներով, խճաքարերով և աղուտներով։

Դաշտե Լութ անապատ

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը կազմված է պարսկերեն դաշտ՝ «անապատ» և լութ՝ «մերկ» բառերից։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png