Դաշտավլուկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դաշտավլուկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Poeae |
Ենթատրիբա | Poinae |
Ցեղ | Դաշտավլուկ (Poa) L., 1753 |
Դաշտավլուկ (լատ.՝ Poa), արոտածիլ, հուրանախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 200 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 20 տեսակ՝
- Դաշտավլուկ ալպիական (Poa alpina),
- Դաշտավլուկ միամյա (Poa annua),
- Դաշտավլուկ ճահճային (Poa palustris) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում և այլն։ Ցողունը հարթ է, բարձրությունը՝ 5-90 սմ։ Տերևները նեղգծաձև են, ծաղկաբույլը՝ հուրան։ Հասկիկները մանր են՝ 2-5 ծաղիկներով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն հատիկ է։ Արժեքավոր կեր է։ Առաջացնում է ճիմ։ Ցրտա և չորադիմացկուն է։
|