Դաշտային ճնճղուկ
Դաշտային ճնճղուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Passer montanus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրման արեալ
Ամբողջ տարին Միգրացիաներ | ||||||||||||||
|
Դաշտային ճնճղուկ (լատ.՝ Passer montanus), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ։ Հասունի գլխի վերին մասը շիկակարմրադարչնագույն է։ Ականջի պուտը, ակնաշերտը, կոկորդի բիծը սև են, այտերը և վզի օձիքը՝ սպիտակ։ Թևերը հիմնականում շիկակարմրադարչնագույն են՝ 2 սպիտակ թևաշերտերով։ Երիտասարդն ավելի բաց փետրավորմամբ է. գլխի վերևի մասը մոխրադարչնագույն է, ականջի պուտը՝ թույլ արտահայտված թևերը՝ ավելի խամրած։ Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Հետբնադրմաև շրջանում երամային է։ Չի խուսափում մարդկանցից, հաճախ մարդաշատ վայրերում մի քանի տասնյակ թռչուններից կազմված երամը կարող է ծառի ճյուղերին նստած երգել՝ ճնճղուկին բնորոշ ծվծվոցով։
Օգտակար է մարդու համար, միջատները և գյուղատնտեսական վնասատուները կազմում են նրա սննդի 61%-ը։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով։ Բնի կառուցումը տևում է 15-20 օր։ Բույնը գնդաձև է՝ խոտաբույսերից նոսր հյուսված։ Բնադրում է ծառի փչակում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում։
Դնում է 19 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 2-7 ձու։ Թխսակալում է 11-12 օր։ 16 օրական ձագերը դուրս են գալիս բնից, կազմում ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ միանալով՝ կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|