Դաշտային ձիաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային ձիաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Խաղտտիկներ
Ցեղ Ձիաթռչնակներ
Տեսակ Դաշտային ձիաթռչնակ
Լատիներեն անվանում
Anthus campestris
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178500
NCBI 45804
EOL 1051331

Anthus campestris

Դաշտային ձիաթռչնակ (լատին․՝ Anthus campestris), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 10, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 26-27 գ, թևի երկարությունը՝ 77-97 մմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ մուգ խայտերով, ներքևից՝ գրեթե առանց խայտերի։ Թևավերևի միջին սև ծածկող փետուրները կազմում են պտերի նկատելի 1 շարք։ Ականջի անցքն ու նրա շուրջը ծածկող մանր փետուրների ծայրերն ավելի մուգ են։ Կոկորդաշերտը մուգ է և նեղ, ոտքերը՝ դեղնավուն, դիմային մասը՝ բաց։ Երիտասարդի մարմինը վերևից դարչնագույն է, փետուրները՝ բաց, լայն երիզով։ Կրծքին և մարմնի կողքերին կան մանր, դարչնագույն պտեր։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում մարմնի ուղղահայաց կեցվածքով։ Թռիչքն ալիքաձև է։ Կերը որոնում է գետնին, արագ, մանրաքայլ հետապնդում զոհին։ Թառում է նաև էլեկտրական լարերին, սյուներին և այլն։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան գոտում։ Երգում է ինչպես ճախրելիս, այնպես էլ քարին կամ թփին նստած։ Բաց տարածությունների թռչուն է, գերադասում է խոնավ մարգագետինները, առանձին դեպքերում կարող է հանդիպել նաև անտառային բացատներում։ Մեծ երամներ չի կազմում, բնադրվում է առանձին զույգերով, բույնը սարքում է գետնին՝ փոքրիկ փոսիկում, հաճախ թփի կամ քարի տակ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում[1]։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է գետնի վրա՝ միջատներով, առանձին դեպքերում՝ նաև սերմերով։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը չվում է հոկտեմբերին։ Տարածված է մասնավորապես կիսաանապատներում և լեռնային տափաստաններում։ Բնադրում են զույգերով՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12-13, 5 սմ), ցամքարը՝ անփույթ՝ փետուրներից և բրդից, դևում է գետնին։ Ձվադրում է մայիսի վերջից հունիսի առաջին կեսը։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 22 մմ տրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 4–5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10, 7%-ը)։ Սեպտեմբերին հայտնվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ անհատներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 21.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ձիաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ձիաթռչնակ» հոդվածին։