Դաշնամուրի համար սոնետ № 10 դո մաժոր (Մոցարտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Դաշնամուրի համար սոնետ № 10 դո մաժոր
Ձևդաշնամուրի սոնատ
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Կատալոգի համար330 և 300h
ՏոնայնությունԴո մաժոր
Երաժշտական գործիքներդաշնամուր

Դաշնամուրի համար սոնետ № 10 դո մաժոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 1783 թվականին Վիեննայում գրված սոնետ։ Նա սոնետը գրել է քսանյոթ տարեկանում։ Սոնետը հանդիսանում է դաշնամուրի համար գրված սոնետների ցիկլի առաջին սոնետը։ Այնառաջին անգամ հրապարակվել է 1784 թվականին երկու սոնետների հետ միասին «Artaria» հրատարակչությունում՝ Վիեննայում։ Սոնետի միջին մասի կատարման տևողությունը կազմում է գրեթե քսան րոպե։ Այս սոնետը համարվում է Մոցարտի ամենահայտնի սոնետներից մեկը։

Սոնետի բնագիր տարբերակը պահպանվում է Յագելոնյան համալսարանի գրադարանում՝ Կրակովում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնետը բաղկացած է երեք մասից.

  1. Տեմպ՝ moderato
  2. Andante cantabile
  3. Allegretto

I մաս՝ Allegro moderato[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասի կատարումը, հիմնականում, տևում է գրեթե ինը րոպե։ Այս մասում առկա են երկու հստակ հիմնական թեմաներ, որոնք զարդարված են զարդանախշերի օգտագործմամբ, քանի որ այն ժամանակ բնորոշ էր։

Առաջին թեման կատարվում է դո մաժոր տոնայնությունում և դոմինանտայում անցնում է սոլ մաժոր տոնայնություն՝ երկրորդ թեմայի էքսպոզիցիայի համար։ Զարգացումը տեղի է ունենում շատ արագ։ Կրկնության ժամանակ լսվում է առաջին թեման՝ նորից դո մաժորում։ Հետո նորից անցում է կատարվում սոլ մաժոր, իսկ հետո նորից դո մաժոր՝ տոնիկայում երկրորդ թեմայի կրկնության համար[1]։

II մաս՝ Andante cantabile[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մասը տևում է հինգից մինչև յոթ րոպե։ Ուշագրավ է այս մասի վերջաբանը, որը չի գրել Մոցարտը։ Ինքնագրում այս մասը ավարտվում էկրկնողոթյամբ, իսկ 1784 թվականին հրապարակման մեջ ավելացվել է ֆա մաժորում կոդա։

III մաս՝ Allegretto[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած առաջին և երկրորդ մասերի՝ երրորդ մասը ավելի էներգետիկ է։ Նվագակցության համար այստեղ բնորոշ է արպեջիոն։

Վերջին մասը կորել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]