Դանուբի բանակ (Ռուսաստան, Առաջին համաշխարհային պատերազմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուբի բանակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդաշտային բանակ
ԵրկիրՌուսական կայսրություն
Ենթարկոումհրամանատար
Մտնում էԻնքնուրույն ռազմաճակատ, Հարավ-արևմտյան բանակ
Գործառույթպաշտպանություն
ՏեղաբաշխումՌուսական կայսրություն
Պատմություն
Ստեղծվեց1916 թվականի հոկտեմբերի 16
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1916 թվականի դեկտեմբերի 5-ին
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՎ. Վ. Սախարով

Դանուբի բանակ[1], Ռուսական կայսրության Օդեսայի զինվորական շրջանի համազորային ստորաբաժանում (օպերատիվ միավորում, բանակ)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Սկզբնապես կազմավորվել է որպես Ինքնուրույն Դանուբի բանակ[2]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումիանիայի, Համաշխարհային պատերազմին մասնակցելը 1916 թվականի օգոստոսի 14-ին (27-ին) չլավացրեց իրավիճակը Անտանտի համար։ Ռազմական գործողություններում կորցնելով գրեթե ամբողջ տարածքը և տալով 250 000 գերիներ, զոհվածներ և վիրավորներ, Ռումինիան գործնականապես դուրս եկավ պատերազմից։ Միջազգային օգնություն ստանալու համար՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որոշում ընդունվել ստեղծել Ինքնուրույն Դանուբի բանակը։ 1916 թվականի սեպտեմբերի ամսին սկսվեց ձևավորումը, ОВО շտաբի հիման վրա։ Կազմավորումը ավարտվեց 1916 թվականի հոկտեմբերի 16-ին։ Մեկ ուրիշ տեղեկությունների համաձայն դաշտային ղեկավարությունը կազմավորվել է 1916 թվականի հոկտեմբերին՝ 47-րդ բանակային կորպուսի հիման վրա[3], կազմի մեջ են նաև մտել արդեն կազմավորված Կամավորական ջոկատի զինվորները։

Ինքնուրույն Դանուբի բանակը կազմավորվել է ОВО-ի միավորումներից և մասերից։ 1916 թվականի հոկտեմբերի 19-ին Ինքնուրույն Դանուբի բանակի մատակարարումը արդեն վերացել էր։ 1916 թվականի նոյեմբերի 21-ին միավորումը մտել է Հարավ-արևմտյան ճակատի կազմի մեջ, իսկ իր կառավարումը վերակազմվել է ըստ դաշտային բանակի շտատերի։

Ռազմական գործողություններ է ծավալել Դոբրուդջայում և Տրանսիլվանիայում՝ Ա. Մաքենզեն և Է. Ֆելկենգայն գեներալների ավստրո-հունգարա-գերմանա-բուլղարական բանակների դեմ, Դանուբի ստորին ավազանում, ապագա ռումինիական ռազմաճակատի ձախ թևում, որտեղ և մտել է կազմավորվելու ընթացքում։ 1916 թվականի դեկտեմբերի 5-ին Դանուբի բանակի բազայի վրա կազմավորվել է 6-րդ դաշտային բանակը, իսկ ДунА դաշտային վարչության հիմքի վրա կազմավորվել են 6 А և Ռումինական ռազմաճակատ վարչությունները[3], ռազմաճակատի շտաբը և բանակների գլխավոր հրամանատարի օգնականի վարչության ռազմաճակատը[2], որը և եկել է օգնության ռումինական բանակին՝ կանգնեցնելով Սիրետ գետի ափին 1916 թվականի դեկտեմբերից մինչև 1917 թվականի հունվարը ընթացող գերմանական և ավստրո-հունգարական մարտերը։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշտային վարչություն
    • Հրետանու տեսուչի կառավարություն
    • Ինժեներների վարիչի կառավարություն
    • Ռազմական նամակների վարիչի կառավարություն
    • Մատակարարման վարիչի կառավարություն
  • XLII առանձին բանակային կորպուս
  • 47-րդ բանակային կորպուս
  • 6-րդ հեծելազորային կորպուս

և ուրիշ կազմավորումներ

Կազմի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Վ. Սախարով, հրետանու գեներալ, 1916 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1916 թվականի դեկտեմբերի 12

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Ն. Գոլովին, «Военные усилия России в Мировой войне», — Փարիզ։ Т-во объединённых издателей, 1939 թվական;
  • Ն. Կորնիշ, «Русская армия 1914 — 1918 годов»;
  • Կ. Ա. Զալեսկի, «Кто был кто в Первой мировой войне» 2003 թվական;
  • Ա. Ա. Կերսնովսկի, «История русской армии.» — М.: Эксмо, 2006 թվական;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дунайская армия» на офсайте Минобороны России.
  2. 2,0 2,1 «Армии периода Первой Мировой войны». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Армии стран-участниц Первой мировой войны: Россия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.