Դանյանգ-Կունշան կամուրջ
| Տեսակ | հեծանային կամուրջ, երկաթուղային կամուրջ և երկաթբետոնե կամուրջ |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Ցզյանսու |
| Երկարություն | 164,8 կմ[1] |
| Հիմնադրված է | հունիսի 30, 2011 |
| Բացված | հունիսի 30, 2011 |
![]() | |
![]() | |
| 31°38′16″N 120°14′45″E / 31.637786111111°N 120.24589722222°E | |
Դանյանգ-Կունշան կամուրջ, 164.8 կիլոմետր երկարությամբ (102.4 մղոն) ուղանցույց Պեկին-Շանհայ արագընթաց երկաթուղու վրա։ Այն աշխարհի ամենաերկար կամուրջն է[2]։
Կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը գտնվում է Շանհայի և Նանկինի միջև գտնվող երկաթուղային գծի վրա՝ Ցզյանսու նահանգում։ Այն տեղակայված է Յանցզի գետի դելտայում, որտեղ աշխարհագրությունն ընդգծվում է ցածրադիր բրնձի արտերով, ջրանցքներով, գետերով և լճերով։ Կամուրջը մոտավորապես զուգահեռ է անցնում Յանծի գետին՝ գտնվելով գետից մոտ 8-ից 80 կմ (5-ից 50 մղոն) հարավ։ Այն անցնում է բնակեցված վայրերի հյուսիսային եզրերով (արևմուտքից արևելք)՝ սկսած Դանյանգից, ապա Չանչժոուով, Ուշիով, Սուչժոուով և ավարտվում է Կունշանում։ Սուչժոուում կամուրջի վրա կա 9 կիլոմետր երկարությամբ (5.6 մղոն) հատված, որը անցնում է Յանչենգ լճի բաց ջրային տարածքով[3]։
Շինարարությունն ավարտվել է 2010 թվականին, իսկ կամուրջը բացվել է 2011 թվականին։ Աշխատելով 10 հազար մարդ՝ նախագիծը տևել է չորս տարի և արժեցել մոտ 8,5 միլիարդ դոլար[4]։ 2011 թվականի հունիսից սկսած՝ կամուրջը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաերկար կամուրջ[5][6]։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը նախագծել և կառուցել է Չինաստանի Ճանապարհների և կամուրջների կորպորացիան (CRBC), որը Չինաստանի Կապուղիների Շինարարության Ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ընկերություն է, որը ի սկզբանե հանդիսացել է Չինաստանի Տրանսպորտի Նախարարության Արտաքին Օգնության Գրասենյակի մի մասը։ Այս ընկերությունը ղեկավարում է խոշոր քաղաքացիական շինարարական նախագծեր Չինաստանում, ինչպիսիք են ավտոմայրուղիների, երկաթուղիների, կամուրջների, նավահանգիստների և թունելների կառուցումը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Handbook of International Bridge Engineering — CRC Press, 2014. — P. 1308. — 1394 p. — ISBN 978-1-4398-1029-3
- ↑ Longest bridge, Guinness World Records. Last accessed July 2011.
- ↑ Muhammad Farooq (2011 թ․ սեպտեմբերի 12). «Danyang Kunshan Grand Bridge, the Longest Bridge». expertscolumn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Muhammad Farooq (2011 թ․ սեպտեմբերի 12). «Danyang Kunshan Grand Bridge, the Longest Bridge». expertscolumn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Longest bridge, Guinness World Records. Last accessed July 2011.
- ↑ Danyang–Kunshan Grand Bridge on OSM
- ↑ on, Mark Benson. «World's Longest | Danyang Kunshan Grand Bridge». Mechanical-Engineering.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանյանգ-Կունշան կամուրջ» հոդվածին։ |

