Սլեմ դանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանկից)
Անդրե Իգուադալան փորձում է մեկ ձեռքով դանկ կատարել (Լոնդոն 2012)

Սլեմ դանկ (անգլSlam dunk, այլ անվանում՝ նետում վերևից), բասկետբոլում օգտագործվող նետման հնարք, որի ժամանակ գնդակը տիրող բասկետբոլիստը ցատկում է վերև և գնդակը մխրճում հակառակորդի զամբյուղի մեջ։ Դանկն իրացնելու համար մարզիկը կարող է օգտագործել ինչպես մեկ, այնպես էլ երկու ձեռքերը։ Հաջող իրացված դանկ նետումով հարձակվող թիմին բերում է 2 միավոր։ «Սլեմ դանկ» եզրույթն առաջին անգամ գործածել է «Լոս Անջելես Լեյքերսի» մեկնաբան Չիկ Հերնը[1], որից առաջ այն կոչվում էր dunk shot։

Սլեմ դանկ նետումները համարվում են առավել վստահելի (բարձր նետման արդյունավետություն ունեցող) նետումներից մեկը, ինչպես նաև միաժամանակ դասվում են առավել դիտարժան հնարքների շարքին։ Գոյություն ունեն բազմաթիվ սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակների սլեմ դանկ մրցույթներ՝ հանդիսատեսին զվարճացնելու համար։ Մրցույթներից առավել դիտարժանն է NBA-ի սլեմ դանկ մրցույթը, որն անցկացվում է «Բոլոր աստղերի ուիքենդի» շրջանակներում և նախորդում NBA-ի բոլոր աստղերի հանդիպմանը։ Սլեմ դանկ մրցույթների մասնակիցները պարտավորվում են որոշակի ժամանակահատվածում կատարել սլեմ դանկ նետումներ՝ օգտագործելով իրենց աթլետիզմը և երևակայությունը։

Սլեմ դանկն արգելված է եղել NCAA ուսանողական առաջնությունում 1967-1976 թվականներին, քանի որ Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի բասկետբոլիստ Լյու Ալսինդորը (այժմ՝ Քարիմ Աբդուլ-Ջաբար) չափազանց անկասելի էր այդ հնարքը կատարելիս։ Դանկ կատարելն արգելող օրենքն ավելի ուշ ստացավ «Լյու Ալսինդորի օրենք» անվանումը[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. sportsillustrated.com, 85 տարեկանում մահացել է «Լեյքերսի» մեկնաբան Հերնը, վերցված է՝ Ապրիլի 15, 2007.
  2. time.com, Լյուն պարզապես անհաղթահարելի է Արխիվացված 2006-08-19 Wayback Machine, վերցված է՝ Ապրիլի 15, 2007.
  3. Կապոնի, Ջենա (1999). Signifyin(G), Sanctifyin', & Slam Dunking. Էմհերստ: Մասաչուսեթսի համալսարանի տպագրատուն. էջ 4. ISBN 978-1-55849-183-0.