Դանիցա (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիցա
ՏեսակՀամակենտրոնացման ճամբար և մշակութային արժեք
ԵրկիրԽորվաթիա
ՏեղագրությունԿոպրիվնիցա
ՀասցեĐelekovečka cesta 9, 48000 Koprivnica48000
ՍպասարկողԽորվաթիայի անկախ պետություն
Հիմնադրված էապրիլ 1941
Քանդվել էսեպտեմբեր 1942
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Դանիցա (խորվաթերեն՝ Logor "Danica"), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորվաթիայի Անկախ Պետությունում ստեղծված համակենտրոնացման և մահվան առաջին ճամբարը[2]։ Գտնվել է Կոպրիվնիցա քաղաքի մերձակայքում՝ պարարտանյութերի «Դանիցա» գործարանի լքված շենքերում[3]։ Բացվել է 1941 թվականի ապրիլի 15-ին[4] (ըստ որոշ աղբյուրների՝ ապրիլի 20-ին)[5]։ Համակենտրոնացման ճամբարի հիմնադրման նախապատրաստական աշխատանքներին եռանդուն մասնակցություն է ունեցել Խորվաթիայի Անկախ Պետության ղեկավար (պոգլավնիկ) Անտե Պավելիչի տեղակալ Միյո Բաբիչը [6]: Առաջին անհատ կալանավորները ճամբար են բերվել 1941 թվականի ապրիլի 18-ին, իսկ խմբերը՝ ապրիլի վերջերին[7]։ Հրեաների առաջին խմբերը Դանիցայի ճամբարում հայտնվել են 1941 թվականի մայիսի սկզբներին և տանջամահ արվել մի քանի ամիս անց՝ հուլիսին[8]։ Արդեն իսկ 1941 թվականի հունիսին ճամբարում կալանվածների թվաքանակը հասել էր մոտավորապես երկու հազարի։ Նրանց մեծ մասը սերբեր էին։ Վերջիններիս թվաքանակով հաջորդում էին խորվաթ կոմունիստները, հրեաները և գնչուները[9]։ Կալանավորների ընդհանուր թիվը հասել է շուրջ հինգ հազարի; Ընդ որում՝ մոտավորապես տասը տոկոսը կազմում էին հրեաները[10]։ Ընդհանուր առմամբ չորս հարյուրից ավելի գնչուներ են կալանված պահվել Դանիցայի համակենտրոնացման ճամբարում։ Նրանց որոշ մասին հենց այդտեղ էլ սպանել են[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bulatović, Radomir (1990). Koncentracioni logor Jasenovac s posebnim osvrtom na Donju Gradinu: istorijsko-sociološka i antropološka studija. Svjetlost.
  • Goldstein, Ivo; Goldstein, Slavko (2001). Holokaust u Zagrebu. Novi liber.
  • Friedman, Jonathan C. (2010 թ․ դեկտեմբերի 15). The Routledge History of the Holocaust. Taylor & Francis. ISBN 978-1-136-87060-6.
  • Council, United States Holocaust Memorial (1991). Days of remembrance, April 7-14, 1991: fifty years ago : from terror to systematic murder : planning guide. U.S. Holocaust Memorial Council.
  • Zdravko Dizdar, “Ljudski gubici logora 'Danica' kraj Koprivnice 1941–1942,” Cˇasopis za suvremenu povijest, vol. 34, no. 2 (2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://registar.kulturnadobra.hr/#/details/Z-3828
  2. Bulatović, 1990, էջ 78
  3. Bulatović 1990, էջ. 70: "... u prostorijama fabrike »Danica«, podignut je 29. aprila 1941. godine prvi ustaški koncentracioni logor."
  4. www.utilis.biz, Utilis d.o.o., Zagreb. «JUSP Jasenovac - CAMPS IN THE INDEPENDENT STATE OF CROATIA». www.jusp-jasenovac.hr. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին. «The first Ustasha concentration camp in the Independent State of Croatia, Danica, was founded on 15 April 1941 near Koprivnica.»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Council 1991, էջ. 12: "April 20: The first concentration camp in Yugoslavia, Danica. near Virovitica, opens; "
  6. Goldstein, Goldstein, էջ 268
  7. «Hapšenje 165 jevrejskih omladinaca u Zagrebu u maju 1941. godine | Јадовно 1941». jadovno.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին. «U logor „Danica" prvi pojedinačni logoraši smještaju se 18. travnja, a potkraj mjeseca stižu i veće grupe...»
  8. Cymet, David (2012 թ․ հուլիսի 10). History vs. Apologetics: The Holocaust, the Third Reich, and the Catholic Church (անգլերեն). Lexington Books. էջ 337. ISBN 9780739132951.
  9. Friedman, 2010, էջ 294
  10. Council 1991, էջ. 12: "5,000 prisoners, including 500 Jews, are its first inmates"
  11. Weiss-Wendt, Anton (2013 թ․ հունիսի 30). The Nazi Genocide of the Roma: Reassessment and Commemoration (անգլերեն). Berghahn Books. էջ 94. ISBN 9780857458438. «Nevertheless, four hundred Gypsies had apparently been deported to the Danica concentration camp in northern Croatia, where a part of them were executed»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիցա (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։