Դանիլո Տեսլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիլո Տեսլենկո
ուկր.՝ Данило Ігоревич Тесленко
Danylo „Zeus“ Teslenko in 2012.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1987(1987-10-08) (31 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Ազգությունուկրաինացի
Մասնագիտությունpro gamer
ԱնդամությունPro100?, Virtus.pro?, Natus Vincere?, Gambit Esports? և Natus Vincere?

Դանիլո Իգորի Տեսլենկո (հոկտեմբերի 8, 1987(1987-10-08), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Counter-Strike-ի ուկրաինացի խաղացող, հայտնի է «Zeus» մականվամբ։ Տեսլենկոն «Natus Vincere» թիմի ավագն է, ինչպես նաև «pro100» կիբեռսպորտային կազմակերպության հիմնադիր տնօրենը։ «Gambit Gaming» ակումբի կազմում դարձել է PGL Major Krakow առաջնության չեմպիոն։ Գնահատվում է որպես ամենաուժեղ ավագը ամբողջ ԱՊՀ տարածքում[1][2][3]։ «Zeuscyberschool» նախագծի հիմնադիրն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլո «Zeus» Տեսլենկոն իր կիբեռսպորտային գործունեությունը սկսել է 2002 թվականին՝ խաղալով այդ ժամանակվա ամենաուժեղ թմերից մեկում՝ Արսենալում։ 2004 թվականին համատեղ գործունեություն սկսեց Edward-ի (Յոհան Սուխարև) հետ։ Այդ ժամանակ նրանք հանդես էին գալիս pro100 տեգով։ Երեք տարի անց՝ արդեն «Virtus.pro»-ի կազմում, Zeus-ը և նրա գործընկերները մասնակցեցին ԱՊՀ-ի մրցաշարների մեծ մասին։ ASUSCup մրցաշարում գրանցեցին 9 հաղթանակ։

Zeus-ը հաղթել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են՝ Fnatic, Frag eXecutors, Sk-Gaming, mTw: Այդ թիմերը պարտվել են «Na’Vi» թիմին, որտեղ խաղում էր Տեսլենկոն նախքան «Gambit» տեղափոխվելը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Դանիլոն հանդես է եկել pro100, Virtus.pro, KerchNET, Natus Vincere թիմերում[4]։

Տեսլենկոն «Zeus Cyber School» կիբեռսպորտային դպրոցի հիմնադիրն է։ 2016 թվականի օգոստոսի 4-ին Դանիլոն «Na’Vi»-ի հիմնական կազմից տեղափոխվեց inactive։ Նրան փոխարինեց Ալեքսանդր «s1mple» Կոստիլևը[5]։ Դրանից հետո Zeus-ը միացավ «GAMBIT» թիմին ավագի կարգավիճակով և կարողացավ հաղթել իր առաջին Major մրցաշարը, որը անցկացվում էր Կրակովում[6]։ 2017 թվականի օգոստոսի 9-ին Դանիլոն իր ընկերոջ՝ «Gambit eSports»-ի նախկին մարզիչ Միխայիլ «Kane» Բլաիգնիի հետ վերադարձավ «Na’Vi»[7]։ 2019 թվականին նախատեսում է ավարտել իր գործունեությունը։ Ներկայումս զբաղվում է բարեգործությամբ։

pro100 թիմի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

«pro100» թիմում Տեսլենկոն իր գործունեությունն սկսել է 2004 թվականին։ Մինչ այդ թիմի կազմը շատ անգամ փոփոխվել է։ Թիմը լուծարվել է WCG 2007-ից հետո։

Մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«pro100» թիմը մասնակցել է շատ մրցաշարերի և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Մասնավորապես, թիմը մասնակցել է ASUS-ի մրցաշարին։

1-ին հորիզոնական՝ ASUS Winter Cup 2005, WCG UA 2005, Skyline CyberGame 2005, ASUS Winter Cup 2006, WCG UA 2006, ASUS Summer Cup 2006 UA, ASUS Summer Cup 2006, ASUS Winter Cup 2007

2-րդ հորիզոնական՝ WCG UA 2007

3-րդ հորիզոնական՝ ASUS Autumn Cup 2004 ,ASUS Autumn Cup 2005, ASUS Spring Cup 2007

Թիմի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինա Միխայիլ «Kane» Բլագին
  • Ուկրաինա Դանիլո «Zeus» Տեսլենկո
  • Ուկրաինա Դմիտրի «raz0r» Պետրուխնո
  • Ուկրաինա Եվգենի «KEKC» Պետրուխնո
  • Ուկրաինա Իվան «Edward» Սուխարև

Թիմի մենեջերը Ուկրաինա Սերգեյ «ZooM» Պոպավն էր։

Viryus.pro թիմի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

«pro100» թիմի լուծարումից հետո Դանիլոն Ուկրաինա Իվան «Edward» Սուխարևի հետ տեղափոխվել է «Virtus.pro»։ 2007 թվականի վերջին և 2008 թվականի սկզբին Տեսլենկոն և Սուխարևը պաշտոնապես դարձան «Virtus.pro» թիմի խաղացող[8]։

Մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ հորիզոնական՝ ESWC Russia 2007, ASUS Autumn Cup 2007, Rekrut Championship 2008, Arbalet Cup # 1, ASUS Spring Cup 2009, WCG Russia 2009

3-րդ հորիզոնական՝ ASUS Winter Cup 2007

Թիմի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան Ալեքսեյ «LeX» Կոլեսնիկով
  • Ուկրաինա Դանիլո «Zeus» ՏԵսլենկո (ավագ)
  • Ռուսաստան Ռոման «ROMJkE» Մակարով
  • Ռուսաստան Վիկտոր «Sally» Ֆիլիմոնչենկո
  • Ուկրաինա Իվան «Edward» Սուխարև

Natus Vincere թիմի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Դանիլո Տեսլենկոն իր թիմի հետ ստեղծեց «Natus Vincere» կազմակերպությունը և դարձավ թիմի ավագ։

Թիմի կազմը 2009 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի մենեջերը Բելառուս Բելառուս Ռոման «Shcherba» Շերբան էր։

2013 թվականի օգոստոսին թիմում մեծ փոփոխություններ տեղի ունեցան․ թիմը լքեցին Իվան Սուխարևը և Եգոր Մարկելովը[9]։ Կարճ դադարից հետո թիմի մենեջերը որոշում կայացրեց թիմ հրավիրել Ռուսաստանից երկու խաղացողի՝ Դենիս Կոստինին և Անտոն Կոլեսնիկովին՝ Ալեքսեյ Կոլեսնիկովի փոքր եղբորը[10]։

Թիմի կազմը 2013-2014 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի առջև դրված հիմնական խնդիրներն էին ներդաշնակությունն ու կայունությունը, սակայն թիմը չկարողացավ լավ արդյունք ցուցաբերել և DreamHack Winter 2013-ից հետո նորից փոփոխություններ տեղի ունեցան։ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին թիմը լքեցին Արսենի Տրինոժենկոն և Անտոն Կոլեսնիկովը։ Տրինոժենկոն, հեռանալով թիմից, հայտարարեց, որ մնում է «Narus Vincere» նախագծում[11]։ Նրանց փոխարինեցին սլովակ Լադիսլավ Կովաչը և վերադարձած Իվան Սուխարևը[12]։

Թիմի կազմը 2014 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշարների թիվ 1-ին հորիզոնական 2-րդ հորիզոնական 3-րդ հորիզոնական Մրցանակներ
2013-2014 29 4 6 8 $56 245
2013 20 0 2 8 $21 175
2014 9 4 4 0 $35 070

Սերգեյ «Starix» Իշուկին փոխարինման եկավ Եգոր «flamie» Վասիլևը[13]։ Այս կազմով «Natus Vincere» թիմն առաջին անգամ դարձավ աշխարհի առաջին թիմը՝ ըստ hltv.org-ի վարկանիշի[14]։ Թիմի բարձրագույն ձեռքբերումը ESWC 2015-ի և Intel Extreme Masters X — San Jose-ի հաղթանակն է, ինչպես նաև երկրորդ հորիզոնականը 2 «major» մրցաշարերում՝ DreamHack Open Cluj-Napoca 2015 և Columbus 2016, StarLadder i-League StarSeries XIV Finals Մինսկում, DreamHack Masters Malmö 2016։

Na`Vi թիմի կազմը 2015 թվականի մարտից 2016 թվականի հունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ESL One Cologne 2016 մրցաշարում վատ ելույթից (5-8 հորիզոնական) և ELEAGUE Season 1-ում ոչ համոզիչ խաղից (3-4 հորիզոնական) հետո, Natus Vincere CS:GO-ում Դանիլո «Zeus» Տեսլենկոյին փոխարինեց Ալեքսանդր «s1mple» Կոստլևը[15]։ Նա մնաց կազմակերպությունում որպես ինակտիվ խաղացող։

2017 թվականի օգոստոսի 9-ին Դանիլո «Zeus» Տեսլենկոն վերադարձավ «Natus Vincere»[7]։

Na`Vi թիմի կազմը 2017-2019 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

PGL Major Krakow 2017-ում անհաջող ելույթից հետո Na`Vi թիմի կազմում փոփոխություններ տեղի ունեցան։ Տրանսֆերի ներկայացվեցին Guardian-ը և Seized-ը[16]։ Միևնույն ժամանակ Gambit Esports-ը որոշում կայացրեց հեռացնել Kane-ին մարզչի պաշտոնից։ Zeus-ը որոշեց հեռանալ նրա հետ, առաջարկ ստացավ Na`Vi-ից և ընդունեց այդ առաջարկը։ Կառավարիչների որոշոմամբ Seized-ը վերադարձավ թիմի ակտիվ կազմ[17]։ 2017 թվականի հոկտեմբերի կեսերին Դենիս "seized" Կոստինը լքեց թիմի կազմը և հեռացավ ինակտիվ կազմ։ 2017 թվականի նոյեմբերի 6-ին նրա փոխարինեց Դենիս «electronic» Շարիպովը FlipSid3-ից։

Na`Vi թիմի կազմը 2019 թվականի մայիսից[խմբագրել | խմբագրել կոդը]

Gambit Esports-ի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 12-ին Դանիլո Տեսլենկոն միացավ «Gambit»-ին՝ որպես ավագ[18]։

Թիմի կազմը 2016 թվականի հոկտեմբերից 2017 թվականի օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինա Դանիլո «Zeus» Տեսլենկո (ավագ)
  • Ռուսաստան Միխայիլ «Dosia» Ստոլյարով
  • Ղազախստան Աբայ «HObbit» Հասենով
  • Ղազախստան Դաուրեն «AdreN» Կիստաուբաև
  • Ղազախստան Ռուստեմ «mou» Տելեպով

Այդ ժամանակ թիմի մարզիչը Ուկրաինա Միխայիլ «Kane» Բլագինն էր։

2017 թվականի հուլիսի 23-ին «Gambit Esports»-ի կազմում հաղթեց PGL Major Krakow մրցաշարը[19]։ Այս հաղթանակը միակն է Valve CS:GO-ի այդ մակարդակի մրցաշարերում ԱՊՀ-ի թիմերի շրջանում։

2017 թվականի օգոստոսի 9-ին Դանիլո Տեսլենկոն և Միխայիլ Բլագինը լքեցին «Gambit Esports»-ը։ Zeus-ին փոխարինեց Ղազախստան fitch-ը Ղազախստան «Tengri» թիմից[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GuardiaN: «Zeus — самый жесткий капитан во всех аспектах»» (ռուսերեն)։ www.cybersport.ru։ Վերցված է 2019-06-09 
  2. EYESPORTS (2018-10-08)։ «Магия Zeus’a — мифы и реальность» (ru-RU)։ EYESPORTS։ Վերցված է 2019-06-09 
  3. Alexey Burdyko (2018-07-18)։ «5 лучших капитанов в Counter-Strike: Global Offensive»։ Medium։ Վերցված է 2019-06-09 
  4. «Профиль Даниила на портале Liquipedia» 
  5. «s1mple replaces Zeus in Na`Vi»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-13 
  6. «Gambit defeat Immortals to win PGL Major»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-13 
  7. 7,0 7,1 «Zeus возвращается в Natus Vincere G2A! - Официальный командный сайт киберспортивной организации Natus Vincere» (ռուսերեն)։ read.navi-gaming.com։ Վերցված է 2017-08-11 
  8. «Virtus.Pro Is Back On Track»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-11 
  9. «Natus Vincere покидает еще один игрок - Официальный командный сайт киберспортивной организации Natus Vincere» (ռուսերեն)։ read.navi-gaming.com։ Վերցված է 2017-08-11 
  10. «Новички в Natus Vincere - Официальный командный сайт киберспортивной организации Natus Vincere» (ռուսերեն)։ read.navi-gaming.com։ Վերցված է 2017-08-11 
  11. «Изменения в составе Na`Vi.CSGO - Официальный командный сайт киберспортивной организации Natus Vincere» (ռուսերեն)։ read.navi-gaming.com։ Վերցված է 2017-08-11 
  12. «Na´Vi add GuardiaN, Edward»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-11 
  13. «starix steps down in Na`Vi»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-11 
  14. «CS:GO Ranking | 18th April 2016» 
  15. «s1mple replaces Zeus in Na`Vi»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-11 
  16. «GuardiaN and seized step down from Natus Vincere»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-03 
  17. «Natus Vincere bring in Zeus and Kane, seized returns»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-03 
  18. «Zeus completes Gambit roster»։ HLTV.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-11 
  19. «Krakow 2017 – The Champions» 
  20. «Zeus leaves Gambit CS:GO - Gambit Gaming» (անգլերեն)։ gambit.gg։ Վերցված է 2017-08-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ZEUS.CFG 2017