Դանիիլ Էլկոնին
Դանիիլ Էլկոնին ռուս.՝ Даниил Борисович Эльконин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1904 Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1984 (80 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Psychological Institute of the Russian Academy of Education? և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն, հոգեբանություն, մանկան հոգեբանություն և Կրթական հոգեբանություն |
Ալմա մատեր | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր և Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Q4079112? |
Եղել է գիտական ղեկավար | Katerina Polivanova? |
Հայտնի աշակերտներ | Katerina Polivanova? |
Պարգևներ |
Դանիիլ Էլկոնին (փետրվարի 16, 1904, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, մանկական և մանկավարժական հոգեբանության բնօրինակ ուղղության հեղինակ, ԽՍՀՄ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիիլ Էլկոնինը ծնվել է 1904 թվականի փետրվարի 6֊ին Պոլտավա նահանգի Մալայա Պերեշչեպինա գյուղում։ Վիկտոր Էլկոնինի ավագ եղբայրն է (1910-1994)։
1914 թվականից սովորել է Պոլտավայի վարժարանում, սակայն ընտանիքի ծանր նյութական վիճակի պատճառով 1920 թվականին ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը։ Աշխատել է որպես ռազմաքաղաքական դասընթացների գործավար, մանկահասակ իրավախախտների գաղութի դաստիարակ։ 1924 թվականին Ուկրաինայի Ժողովրդական Կոմիսարիատի Նարկոմպրոսի գործուղմամբ ընդունվել է Լենինգրադի սոցիալական կրթության ինստիտուտի հոգեբանական և ռեֆլեքսոլոգիայի բաժին (հետագայում միացվել է Լենինգրադի Ալեքսանդր Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտին)։ 1927 թվականին ավարտել է ԼՊՄԻ մանկավարժական ֆակուլտետի մանկաբանության բաժինը։ Աշխատել է որպես «Հոկտեմբերյան երկաթուղու» երեխաների մասնագիտական դպրոցի մանկավարժ֊մանկաբան։ 1929 թվականից աշխատել է Լենինգրադի պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ նրա աշխատանքի թեման (համագործակցելով Լև Վիգոտսկու հետ) մանկական խաղի հիմնախնդիրներն էին։ Դասավանդել է մանկաբանության ամբիոնում։ 1937 թվականից՝ մանկաբանական կառույցների լուծարումից հետո, Լենինգրադի դպրոցներից մեկում աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցիչ, դասավանդել է մանկավարժական ինստիտուտում, ծայրահեղ հյուսիսային ժողովուրդների համար կազմել է ռուսաց լեզվի դպրոցական դասագրքեր։ 1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված դպրոցականների խոսքի զարգացմանը։
Պատերազմի ավարտից հետո (որը նա անցկացրել է ռազմաճակատում, պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով)[3]։ Էլկոնինը չի զորացրվել, թեև շատ էր ցանկանում։ Նա մանկավարժական աշխատանքի է անցել Մոսկվայի Խորհրդային բանակի մարզային ռազմամանկավարժական ինստիտուտում, որտեղ ոչ միայն հոգեբանություն է դասավանդել, այլև մշակել է խորհրդային ռազմական հոգեբանության կուրսի կառուցման հիմնական սկզբունքները։ Սակայն 1949 թվականից ի վեր բռնաճնշումների ալիք է սկսվել կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի անվան տակ։
Այդ պայքարի շրջանակներում 1953 թվականի մարտի 5-ին նշանակվել է հանձնաժողովի նիստ՝ նվիրված «Փոխգնդապետ Էլկոնինի կողմից կոսմոպոլիտ բնույթի թույլ տված սխալների վերլուծությանը և քննարկմանը», սակայն այդ օրը Ստալինը մահացել է, իսկ նիստը՝ հետաձգվել, ապա չեղյալ համարվել։ Փոխգնդապետ Էլկոնինը հեռացվել է պահեստայինների շարք։
1953 թվականի սեպտեմբերին Դանիիլ Էլկոնինը դարձել է ՌԽՖՍՀ Գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի հաստիքային աշխատակից, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Ինստիտուտում նա ղեկավարել է մի քանի լաբորատորիա, 1962 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1968 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Երկար տարիներ նա դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որը կառուցվել է 1966 թվականին։
Դանիիլ Էլկոնինի որդին հոգեբան Բորիս Էլկոնինն է (ծնվել է 1950)[4]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին Միխայիլ Բասովի խմբագրությամբ Էլկոնինը գրել է «Ուսմունք պայմանական ռեֆլեքսների մասին» գրքույկը։ Այս աշխատանքում 26-ամյա Էլկոնինը ընթերցողին մանրամասն բացատրել է, թե ինչ է պայմանական ռեֆլեքսը, և ինչ կառուցվածք ունի նյարդային համակարգը։
Էլկոնինի աշխատանքները դարձել են գործունեության տեսության անկյունաքարերից մեկը։ Մանկական հոգեբանության վերաբերյալ իր ուսումնասիրությունները նա անցկացրել է Լև Վիգոտսկու աշակերտների՝ Ա. ն. Լեոնտևի, Ա. Ռ. Լուրիայի, Ա. Վ. Զապորոժեցի, Լ. ի. Բոժովիչի և Պ. Յ. Գալպերինի հետ։
Էլկոնինը հրատարակել է մի քանի մենագրություն և գիտական հոդվածներ, որոնք նվիրված են մանկության ուսումնասիրության տեսությանը և պատմությանը, դրա պարբերականացման և հոգեբանական խնդիրներին։
Հեղինակը զբաղվել է այնպիսի հարցերով, ինչպիսիք են տարբեր տարիքի երեխաների հոգեբանական զարգացումը[5]։, խաղի հոգեբանությունը և դպրոցականների ուսումնական գործունեության առանձնահատկությունները[6]։, ինչպես նաև երեխաների խոսքի զարգացման և ընթերցանության ուսուցման խնդիրները[7]։
Նրա հիմնական ներդրումը խորհրդային և համաշխարհային մանկավարժության ուսուցման նոր համակարգի՝ «Զարգացնող ուսուցման տեսության» մշակումն ու ներդրումն էր։
Էլկոնինի հոդվածներից մի քանիսը նվիրված է Լև Վիգոտսկու հայացքների վերլուծությանը։ Նա իր աշխատանքներում հենվում էր մարդու պատմամշակութային զարգացման գաղափարի վրա, ուստի Էլկոնինի ութ տեսական աշխատանքներում մանրամասնորեն բացահայտվել է Լև Վիգոտսկու ընդհանուր դիրքորոշումը[8]։
Այս դրույթը (այն մասին, որ մանկությունը զարգանում է և ունի կոնկրետ պատմական բնույթ) արտահայտվել Է նաև Պ. Բլոնսկու և Ա.Ն. Լեոնտևի կողմից։ Դա նշանակում է, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մանկությունը տարբեր օրինաչափություններ և բովանդակություն ունի։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ գոյություն չունի միանման մանկություն և մանկություն չկա «ընդհանրապես»։ Դա է պատճառը, որ կարևոր է հասկանալ մանկության պատմական զարգացման տեսությունը՝ հիմնվելով հոգեբանության պատմության, ազգագրության, կրթության պատմության և այլնի վրա[9]։
Էլկոնինը կարծում էր, որ երեխաների գործունեության բոլոր տեսակները հասարակական են իրենց բնույթով, բովանդակությամբ և ձևով, ուստի երեխան ծննդյան առաջին րոպեից և իր զարգացման առաջին քայլերից հասարակական էակ է։ Նրա համար անընդունելի էր «երեխա և հասարակություն» դրույթը, նա ճիշտ էր համարում «երեխան հասարակության մեջ» ձևակերպումը։ Բացի այդ, Էլկոնինը երեխային համարում էր ակտիվ սուբյեկտ մարդկային մշակույթի ձեռքբերումների վերափոխման և յուրացման մեջ, որոնք միշտ գործուն բնույթ են կրում։ Շնորհիվ փոխակերպման գործընթացների երեխան վերարտադրում և իր մեջ ստեղծում է մարդկային ունակություններ։
Այս հարցի վերաբերյալ Լեոնտևը և Էլկոնինը մի տեսակետ ունեին, ըստ որի՝ երեխան գործունեության փոխակերպման գործընթացում իրականացնում է այնպիսի գործնական կամ ճանաչողական գործունեություն, որը համարժեք է, բայց ոչ նույնական այն գործունեությանը, որն ամրագրված է նախորդ սերնդի մարդկային գործունեության մեջ[10]։
Ուսումնասիրելով երեխայի ուսուցման և զարգացման հարաբերակցության խնդիրը՝ Էլկոնինը գրել է. «Ուսուցման և զարգացման միջև գտնվում է սուբյեկտի գործունեությունը և հենց երեխայի գործունեությունը»[11]։ Այս խնդրի ուսումնասիրության էմպիրիկ մասում Էլկոնինը հենվում է Վիգոտսկու այն գաղափարի վրա, որ ուսուցումը նախորդում է զարգացմանը, իսկ «զարգացում ուսուցումից» դրույթը հանդիսանում է մանկավարժական գործունեության հիմնական փաստը[12]։
Իր ողջ գիտական գործունեության ընթացքում Էլկոնինն ուսումնասիրել է երեխայի հոգեբանական զարգացման հարցերը։ Նա կարծում էր, որ երեխայի զարգացման իր ըմբռնումը թույլ կտա հաղթահարել մանկական հոգեբանության հարցի նատուրալիստական առաջադրումը, որը տևական ժամանակ իշխող էր այդ հարցում[13]։
Դանիիլ Բորիսովիչը երեխայի զարգացման ուսումնասիրության ընթացքում ձևակերպել է հետևյալ սկզբունքները[14]։.
- պայմաններ (զարգացման)՝ մարմնի աճն ու հասունացումը,
- աղբյուրներ՝ միջավայր, իդեալական ձևեր, այսինքն՝ ինչով պետք է ավարտվի զարգացումը,
- ձև՝ յուրացում,
- շարժիչ ուժեր՝ առարկայական և հասարակական կողմերի յուրացման հակասություն[15]։
Էլկոնինի աշխատանքները նվիրված էին նաև խաղի հոգեբանությանը և խաղային գործունեության պարբերականացման խնդիրներին։ Իր աշխատանքներում նա նկարագրել է խաղի կառուցվածքը և առանձնացրել խաղային գործունեության հիմնական տարրերը[16]։.
- սյուժեն (ինչ խաղալ),
- բովանդակություն (ինչպես խաղալ)
- դեր,
- երևակայական իրավիճակ,
- կանոններ,
- խաղային գործողություններ,
- խաղային հարաբերություններ։
Մեծ նշանակություն է ունեցել Էլկոնինի մշակած պարբերականացումը, որում նա առանձնացրել է գործունեության երկու կողմերը՝ ճանաչողական և մոտիվացիոն։ Այս կողմերը գոյություն ունեն յուրաքանչյուր առաջատար գործունեության մեջ, սակայն զարգանում են անհավասար՝ յուրաքանչյուր տարիքային փուլում փոխարինվելով զարգացման տեմպով[17]։
Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Учение об условных рефлексах». М., Л., 1930.
- «Букварь: Учебник русского языка для мансийской начальной школы». Л., 1938.
- «Устная и письменная речь школьников (ձեռագիր)», 1940 (հրատարակված՝ 1998).
- «Развитие конструктивной деятельности дошкольников (ձեռագիր)», 1946.
- «Психологические вопросы дошкольной игры // Вопросы психологии ребёнка дошкольного возраста»․ М., 1948.
- «Мышление младшего школьника // Очерки психологии детей». М., 1951.
- «Психологические вопросы огневой подготовки». М., 1951.
- «Психическое развитие ребёнка от рождения до поступления в школу // Психология». М., 1956.
- «Творческие ролевые игры детей дошкольного возраста». М., 1957.
- «Развитие речи в дошкольном возрасте». М., 1958.
- «Детская психология». М., 1960. - 384 с.
- «Вопросы психологии учебной деятельности младших школьников» / под ред. Д. Б. Эльконина, В. В. Давыдова. М., 1962.
- «Психология детей дошкольного возраста / под ред. А. В. Запорожца», Д. Б. Эльконина. М., 1964.
- «Психология личности и деятельности дошкольника» / под ред. А. В. Запорожца, Д. Б. Эльконина. М., 1965.
- «Возрастные особенности младших подростков» / под ред. Д. Б. Эльконина. М., 1967.
- «Психология обучения младшего школьника». М., 1974.
- «Как учить детей читать». М., 1976.
- Д.Б.Эльконин «Психология игры». — Педагогика, 1978. — 304 с. — 30 000 экз.
- «Развитие устной и письменной речи». М., Д.Б. Эльконин։ Интор, 1998. - 112 с. http://author-club.org/shop/products/27/
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլկոնինյան ընթերցումը կոնֆերանս է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտում։ Դանիիլ Էլկոնինի հիշատակին նվիրված ընթերցումներն առաջին անգամ անցկացվել են 1996 թվականին՝ Վ. Վ. Դավիդովի և Բ. Դ. Էլկոնինի նախաձեռնությամբ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլկոնինը պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով, «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայություն» և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/9976675
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/11442
- ↑ Подвиг народа
- ↑ Эльконин Борис Даниилович Archived 2019-11-05 at the Wayback Machine. на сайте НИУ ВШЭ
- ↑ Эльконин Д. Б. Мышление младшего школьника. — М.: Педагогика, 1951. — (Очерки психологии детей).
- ↑ Эльконин Д. Б. Психологические вопросы игры и обучения в дошкольном возрасте. — М.: Педагогика, 1957.
- ↑ Эльконин Д. Б. Устная и письменная речь школьников. — (рукопись), М., 1940.
- ↑ Эльконин Д. Б. Проблема обучения и развития в трудах Л. С. Выготского // Вопросы психологии. — 1966. — № 6.
- ↑ «Эльконин Д. Б. Избранные психологические труды, Э-53, (Труды д. чл. и чл.-кор. АПН СССР)»։ Педагогика, М.։ 1989։ էջ 560։ Վերցված է 2015-05-25
- ↑ Леонтьев А. Н. Проблемы развития психики. — 1959.
- ↑ «Эльконин Д. Б. Избранные психологические труды, с. 512»։ Педагогика, М.։ 1989։ Վերցված է 2015-05-25։ «Между обучением и развитием стоит деятельность субъекта, деятельность самого ребенка»
- ↑ стр.380 Эльконин Д. Б. Избранные психологические труды. — Педагогика, М., 1989.
- ↑ «Эльконин Д. Б. Избранные психологические труды, Э-53, (Труды д. чл. и чл.-кор. АПН СССР)»։ Педагогика, М.։ 1989։ Վերցված է 2015-05-25
- ↑ Эльконин Д. Б. Психология развития человека. — М.: Аспект Пресс, 2001. — 460 с.
- ↑ «Эльконин Д. Б. Избранные психологические труды, с. 492»։ Педагогика, М.։ 1989։ Վերցված է 2015-05-25։ «Движущие силы развития заключены в том противоречии, которое содержится в процессе усвоения ребенком общественно-мотивационной и предметно-операционной сторон действия.»
- ↑ Эльконин Д. Б. Основные вопросы теории детской игры // Психология и педагогика игры дошкольника. — М., 1966.
- ↑ Марцинковская Т. Д. История детской психологии: учебник для студ. пед. вузов.. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 1998. — 272 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հոգեբաններ
- Ռուս հոգեբաններ
- Ռուս մանկավարժներ
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ