Դանիել Օպարե
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դանիել Տավիա Օպարե[1] | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | գանացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գանա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1990[3] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աքրա, Գանա[2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 67 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լանս | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դանիել Տավիա Օպարե (անգլ.՝ Daniel Tawiah Opare, հոկտեմբերի 18, 1990[3], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, գերմանական «Աուգսբուրգի» պաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լանսում»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է «Աշանտի Գոլդ» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է «Սվակսեն»։ Անցկացնելով այնտեղ 2007/08 մրցաշրջանը և հաջող հանդես գալով Գանայի հավաքականում՝ Օպարեն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ 2010 թվականի ամռանը Դանիելը միացել է «Ստանդարդ (Լեժ)»[5] ակումբին, որի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում դարձել է Բելգիայի գավաթակիր[6]։
2014 թվականի մայիսի 20-ին՝ ԱԱ 2014-ից առաջ, հայտարարվեց, որ Օպարեն պայմանագիր է ստորագրել պորտուգալական «Պորտուի» հետ։
2015 թվականի հունվարի 20-ին պաշտպանը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև մրցաշրջանի ավարտը։
2015 թվականի օգոստոսի 13-ին Օպարեն երեք տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Աուգսբուրգ» ակումբի հետ[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպարեն հրավիրվել է Գանայի երիտասարդական (մինչև 17 տարեկանների) հավաքական, որի կազմում Տոնգոյում կայացած 2007 թվականի Աֆրիկայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Օպարեն նաև 2007 թվականին մասնակցել է պատանեկան հավաքականների աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Հարավային Կորեայում․ այդ մրցաշարում ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է բոլոր 7 հանդիպումներին։ Օպարեն ճանաչվել է առաջնության լավագույն պաշտպան։
Գանայի երիտասարդական (մինչև 20 տարեկանների) հավաքականի կազմում Օպարեն դարձել է 2009 թվականին Եգիպտոսում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։
2007 թվականի նոյեմբերի 13-ին՝ իր 17-ամյակից երեք շաբաթ անց, Դանիելը հրավիրվել է հավաքական, մասնակցելու Տոգոյի հավաքականի դեմ ընկերական խաղին։
Օպարեն ընդգրկվել է Գանայի հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելով մասնակցել 2008 թվականին անցկացվելիք Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն չի ընդգրկվել վերջնական հայտացուցակում ջլերի ձգվելու պատճառով։
2012 թվականի հունվարին Դանիելն ընդգրկվել է Գանայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2012 թվականի Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, սակայն հավաքականի կազմում չի անցկացրել ոչ մի խաղ։
Ձեռքբերումններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿԱՖ Կոնֆեդերացիայի գավաթի դափնեկիր (1) - 2008
- ԿԱՖ Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008
- Բելգիայի գավաթի դափնեկիր (1) - 2011
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի մարտի 5-ի դրությամբ[8]
Հավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Գանա | 2011 | 7 | 0 |
2012 | 3 | 0 | |
2013 | 5 | 0 | |
2014 | 1 | 0 | |
Ընդհանուր | 16 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FIFA U-20 World Cup Egypt 2009 – List of Players» (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Daniel Tawiah Opare – Playerhistory Profile
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Opare, Daniel». nationalfootballteams.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Opare va signer au Standard». L'Equipe. 2010 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Young Ghanaians rule the world through NVA». modernghana.com. 2010 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Augsburg sign defender Daniel Opare from Porto». ESPN FC. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ "Daniel Opare". National Football Teams.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օպարե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գանայում ծնվածներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գանացի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ