Դանիել Շարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Շարիչ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1977(1977-07-27)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԴոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա,  Հարավսլավիա,  Սերբիա և Չեռնոգորիա,  Սերբիա և  Կատար
Մասնագիտությունհանդբոլիստ
 Danijel Šarić Վիքիպահեստում

Դանիել Շարիչ (սերբ.՝ Данијел Шарић / Danijel Šarić, հուլիսի 27, 1977(1977-07-27)[1], Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա), սերբական ծագմամբ կատարցի հանդբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Կատարի հավաքականի դարբասապահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Շարիչը Բանյա Լուկայի «Բորաց» ակումբի սան է։ Այնուհետև 2 տարի անցկացրել է Բելգրադի «Ցրվենա Զվևզդա» ակումբում, որտեղ բարելավում է մակարդակը։ 1999 թվականին Շարիչը դարձել է Բաչկա Պալանկայի «Սինտելոն» ակումբի խաղացող, որտեղ ևս մնացել է 2 տարի։ Մայրաքաղաքային ակումբի կազմում Շարիչը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն և երկու անգամ էլ նվաճել է ազգային գավաթը։ Երկրի ևս մեկ գավաթ նա նվաճել է նաև «Սինտելոնի» կազմում։

2003 թվականին Շարիչը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ նրա առաջին ակումբը եղավ Սանտանդերի «Տեկա Կանտաբրիան» ակումբը։ Հետագայում խաղացել է «Ալկոբենդաս», «Ադեմար Լեոն» և «Պորտլենդ Սան Անտոնիո» ակումբներում, մինչև 2009-ին կտեղափոխվեր «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբի կազմում նա չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է բազմաթիվ ազգային գավաթներ, նաև երկու անգամ՝ 2010/11 և 2014/15 մրցաշրջաններում Հանդբոլի չեմպիոնների գավաթի մրցանակակիր է[2]։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքանի կազմում Շարիչն անցկացրել է 50 հանդիպում[3], 2006 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է պահուստային դարպասպահ։ Ավելի ուշ նա կարճ ժամանակ պաշտպանել է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի դարպասը՝ կազմում անցկացնելով 7 հանդիպում։

2014 թվականի վերջին Շարիչը դարձել է Կատարի հանդբոլի հավաքականի խաղացող։ Թիմի կազմում, որտեղ նրա հետ կային բալկանյան ծագմամբ այլ խաղացողներ ևս, նա նվաճեց 2015 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալ, որն անցկացվում էր Կատարում։ Շարիչը առաջնության լավագույն դարպասապահների ցանկում 5-րդն էր[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվենա Զվևզդա
Սինտելոն
  • Սերբիայի գավաթ
Բարսելոնա
  • Եվրոպայի չեմպիոնների լիգա (2010–11,2014-2015)
  • Իսպանիայի լիգա (2010–11, 2011–12, 2012–13, 2013–14)
  • Լիգայի գավաթ (2009–10, 2011–12, 2012–13, 2013–14)
  • Իսպանիայի սուպերգավաթ (2008–09, 2009–10, 2012–13, 2013–14)
  • Իսպանիայի գավաթ (2009–10, 2013–14)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Danijel_Šarić
  2. «Daniel Saric». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  3. Gegner Kader FC Barcelona 2009/2010
  4. «Ֆրանսիան՝ աշխարհի չեմպիոն» — handball.motorsich.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Շարիչ» հոդվածին։