Դանիել Մալդինի
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 11, 2001[1] (24 տարեկան) | ||
| Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||
| Հասակ | 1,81 մետր | ||
| Դիրք | playmaker | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դանիել Մալդինի (իտալ.՝ Daniel Maldini, հոկտեմբերի 11, 2001[1], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որը խաղում է որպես հարձակողական կիսապաշտպան Սերիա A-ի «Ատալանտա» և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Նա «Միլանի» նախկին պաշտպան և ավագ Պաոլո Մալդինիի որդին է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Մալդինին ծնվել է «Միլանի» հայտնի պաշտպան Պաոլո Մալդինիի և վենեսուելացի մոդել Ադրիաննա Ֆոսայի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը՝ Քրիստիանը, նույնպես ֆուտբոլիստ է։ Նրա պապը՝ Չեզարեն, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ էր։
Դանիելը «Միլանի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Մեծահասակների թիմում նորամուտը նշել է 2020 թվականի փետրվարի 2-ին՝ Սերիա A-ի «Վերոնայի» դեմ խաղում, երբ երկրորդ խաղակեսում փոխարինել է Սամու Կաստիլեխոյին[2]: Նա դարձել է «Միլանի»՝ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, որը խաղացել է ակումբի կազմում Սերիա A-ի խաղում[3]: 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Մալդինին խփել է իր առաջին գոլը «Միլանի» կազմում՝ «Սպեցիայի» դեմ արտագնա խաղում։ 2021/22 մրցաշրջանի ավարտին նա դարձել է Իտալիայի չեմպիոն։ Այսպիսով, Մալդինիների ընտանիքը դարձել է Իտալիայում առաջինը, որի ներկայացուցիչները երեք սերունդների ընթացքում դարձել են Իտալիայի չեմպիոն[4]։
2019 թվականին Մալդինին նորամուտն է նշել Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Մոր շնորհիվ նա իրավունք ունի խաղալու Վենեսուելայի ազգային հավաքականում[5][6]։
2022 թվականի հուլիսի 29-ին «Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին վարձավճարով միացել է «Սպեցիային»[7]: 2022 թվականի նոյեմբերի 5-ին նա գոլ է խփել «Սպեցիայի» կազմում Սերիա A-ի «Միլանի» դեմ խաղում: Ընդհանուր առմամբ, 2022/23 մրցաշրջանում «Սպեցիայի» կազմում նա անցկացրել է լիգայի 18 խաղ և խփել երկու գոլ[8]:
2023 թվականի հուլիսին նա վարձավճարով միացել է Սերիա A-ի «Էմպոլի» ակումբին։ 2024 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է «Մոնցա»՝ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
2025 թվականի փետրվարի 1-ին նա «Մոնցայից» մշտական հիմունքներով տեղափոխվել է «Ատալանտա»[9]։
2024 հոկտեմբերի 14-ին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Իսրայելի դեմ խաղում Դանիել Մալդինին դուրս է եկել փոխարինման և պապից ու հորից հետո դարձել Մալդինիների ընտանիքի՝ ազգային հավաքականում խաղացած երրորդ անդամը[10]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միլան»
- Իտալիայի չեմպիոն ՝ 2021/22
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա [Ն 1] | Գավաթ [Ն 2] | Եվրոպական գավաթներ | Ընդհանուր | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Միլան | 2019/20 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
| 2020/21 | 5 | 0 | 0 | 0 | 4 [Ն 3] | 0 | 9 | 0 | |
| 2021/22 | 8 | 1 | 2 | 0 | 3 [Ն 4] | 0 | 13 | 1 | |
| Ընդհանուր | 15 | 1 | 2 | 0 | 7 | 0 | 24 | 1 | |
| Սպեցիա | 2022/23 | 18 | 2 | 2 | 1 | — | 20 | 3 | |
| Էմպոլի | 2023/24 | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |
| Մոնցա | 2023/24 | 10 | 4 | 0 | 0 | — | 10 | 4 | |
| Ընդհանուր | 50 | 7 | 4 | 1 | 7 | 0 | 61 | 8 | |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Отчёт о матче «Милан» — «Верона»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 22 (օգնություն) - ↑ «Даниэль Мальдини дебютировал за «Милан». За клуб играли его отец Паоло и дед Чезаре». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Отцы и дети: известные футбольные династии | Счастливые родители». www.parents.ru (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Andrea Camboni (2008 թ․ հուլիսի 15). «Paolo Maldini, quando il calcio diventa mitologia» (իտալերեն). Fondazione Italiani. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Con sangre venezolana: Daniel Maldini hereda y continúa el legado de su padre y abuelo Արխիվացված է Փետրվար 2, 2020 Wayback Machine-ի միջոցով: (իսպ.)
- ↑ «Даниэль Мальдини перешел из "Милана" в "Специю"». bobsoccer.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Даниэль Мальдини - Чемпионат Италии по футболу (Серия A) 2022-2023 - Футбол». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ SPORTARENA.com (2025 թ․ փետրվարի 1). «Аталанта официально приобрела у Монцы полузащитника Мальдини». Sportarena.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Петров, Степан. «Даниэль Мальдини дебютировал за сборную Италии. До него за неё играли отец и дед». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը «Միլանի» կայքում(իտալ.)