Դանիել Հան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Հան
Daniel Hahn
Ծնվել էնոյեմբերի 26, 1973(1973-11-26)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, խմբագիր և խմբագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունArnold House School?
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Դանիել Հան (անգլ.՝ Daniel Hahn, նոյեմբերի 26, 1973(1973-11-26)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, թարգմանիչ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք չափածո գործերի, այդ թվում՝ «Մանջերիի աշտարակը» պատմական գրքի․ խմբագրել է նաև «Գերագույն ուղենիշներ» մանկապատանեկան ուղեցույցը, որի առաջին հատորն արժանացել է Blue Peter Book Award մրցանակին։ Նրա աշխատանքներից են նաև «Երջանկության ձմերուկը քո գլխում» (պատկերազարդ գիրք երեխաների համար), «Բրիտանիայի և Իռլանդիայի գրական կյանքի օքսֆորդյան ուղեցույց» գրքերը, ինչպես նաև բանաստեղծներ Սամուել Քոլրիջի և Պերսի Բիշի Շելլիի համառոտ կենսագրությունները և «Մանկական գրականության օքսֆորդյան ուղեցույցի» նոր հրատարակությունը։

Նրա թարգմանությամբ հրապարակված Ժոզե Էդուարդու Ագուալուզայի «Քամելեոնների գիրքը» 2007 թվականին արժանացել է Independent Foreign Fiction Prize մրցանակին։ Դանիել Հանը թարգմանել է նաև Պելեի կենսագրությունը և Ժոզե Լուիշ Պեյշոտոյի, Մարիա Դուենյասի, Ժոզե Սարամագոյի, Էդուարդո Հալֆոնի, Գոնսալու Մ․ Տավարիշի և այլ գրողների վեպեր։

Եղել է նաև Թարգմանիչների ընկերակցության նախագահը և Գրական թարգմանությունների բրիտանական կենտրոնի տնօրենը։ Ներկայումս նախագահում է Հեղինակների ընկերակցությունը․ հանդիսանում է նաև գեղարվեստական գրականությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.