Դանիել Կանդեյաշ
Դանիել Կանդեյաշ պորտ.՝ Daniel Candeias | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1988[1][2][3][…] (38 տարեկան) | ||
| Ծննդավայր | Fornos de Algodres[4][1] | ||
| Հասակ | 180 սանտիմետր | ||
| Քաշ | 66 kg | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դանիել Ժուան Սանտուշ Կանդեյաշ (պորտ.՝ Daniel João Santos Candeias,փետրվարի 25, 1988[1][2][3][…], Fornos de Algodres[4][1]), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպանի դիրքում հանդես է եկել «Գենչլերբիրլիգա» ակումբում:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պորտու» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007/08 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Սեգունդա լիգայում՝ «Վարզիմի» կազմում։ 2008 թվականի օգոստոսի 16-ին նորամուտն է նշել ամենաբարձր մակարդակով՝ փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի սուպերգավաթում[5]։ 2009 թվականի սկզբին «Պորտուի» կազմում մի քանի խաղ անցկացնելուց հետո վարձավճարով տեղափոխվել է «Ռիու Ավե»։ Այնուհետև խաղացել է Սեգունդայի իսպանական «Ռեկրեատիվո» և պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբներում: 2010 թվականի մայիսի 9-ին խփել է առաջին գոլը Պրիմեր լիգայում՝ թիմին առաջ տանելով «Օլանենսեի» հետ տնային խաղում[6]։
2010 թվականի ամռանը պայմանագիր է կնքել պորտուգալական «Նասիոնալ» ակումբի հետ, իսկ մեկ ամիս անց վարձակալությամբ է տրվել Պրիմեր լիգայի «Պորտիմոնենսե» թիմին, որտեղ խաղացել է 2010/11 մրցաշրջանը: Ավարտելուց հետո վերադարձել է «Նասիոնալ», որի կազմում հանդես է եկել հաջորդ 3 տարիներին և մեկ մրցաշրջանում պաշտոնական խաղերում միջինը 5 գոլ է խփել, այդ թվում՝ «Պորտու», «Բենֆիկա», Լիսաբոնի «Սպորտինգ» և երկու անգամ «Մարիտիմուի» հետ դերբիում:
2014 թվականի հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» հետ և վարձակալության է տրվել գերմանական Երկրորդ Բունդեսլիգայի «Նյուրնբերգ» ակումբին, իսկ 2015 թվականի հունվարին՝ իսպանական «Գրանադային»: 2015/16 մրցաշրջանը նույնպես վարձավճարով է անցկացրել է «Մեցի» կազմում Ֆրանսիայի երկրորդ լիգայում: 2016 թվականի ամռանը տեղափոխվել է թուրքական Սուպերլիգայի «Ալանյասպոր» ակումբ:
2017 թվականի հունիսի 11-ին միացել է շոտլանդական «Ռեյնջերս» ակումբին՝ կնքելով երկամյա պայմանագիր[7]։ 2019 թվականի հուլիսի 22-ին երկամյա պայմանագիր է կնքել թուրքական «Գենչլերբիրլիգա» ակումբի հետ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://www.transfermarkt.com/daniel-candeias/profil/spieler/56046
- 1 2 http://www.worldfootball.net/teams/sl-benfica/2016/2/
- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 http://www.foxsports.com/soccer/candeias-player-stats
- ↑ «FC Porto 0 : 2 Sporting CP» (անգլերեն) — worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-07-14-ին.
- ↑ «Paços de Ferreira 2 : 2 SC Olhanense» (անգլերեն) — worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2018-12-17-ին. Վերցված է 2016-07-14-ին.
- ↑ «Rangers: Daniel Candeias joins from Benfica to become Pedro Caixinha's fifth signing» (անգլերեն) — bbc.com. Արխիվացված օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2017-06-11-ին.
- ↑ «Daniel Candeias: Rangers winger joins Genclerbirligi on two-year deal» (անգլերեն) — bbc.com. Արխիվացված օրիգինալից 2019-07-23-ին. Վերցված է 2019-07-22-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Կանդեյաշ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալանյասպորի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Գենչլերբիրլիգիի ֆուտբոլիստներ
- Գրանադայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մեցի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Պասուշ դե Ֆերեյրայի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Ռեյնջերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Ռիու Ավիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ