Jump to content

Դանիել Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Էվանս (Դանիել Դդու օ Գերեդիգիոն)

Դանիել Էվանս (1792[1][2][2][…], Llanfihangel Ystrad, Ceredigion, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - մարտի 28, 1846(1846-03-28)), ավելի հայտնի Դանիել Դդու օ Գերեդիգիոն կեղծանունով, ուելսերեն լեզվով բանաստեղծ։

Էվանսը ծնվել է Քարդիգանշիր նահանգի Լլանֆիհանգել Իստրադ թաղամասի Մայսմինաչ ֆերմայում: Նա ֆերմեր Դեյվիդ Էվանսի երեք որդիներից երկրորդն էր: Նախքան Օքսֆորդի Հիսուսի քոլեջ տեղափոխվելը Դանիել Էվանսը սովորել է Լամպեթերի գիմնազիայում: Քոլեջն ավարտել է 1810 թվականին և ստացել ազատ արվեստների բակալավրի (1814) և մագիստրոսի (1817) կոչումներ։ 1824 թվականին ստացել է կրոնագիտության բակալավրի աստիճան[4]։ 1817 թվականին նա քոլեջի կողմից արժանացել է կրթաթոշակի, որը նա շաուրնակում էր ստանալ մինչև իր մահը 1846 թվականին[5][4]։

Չնայած որ Էվանսը ձեռնադրվել է որպես քահանա, նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել որպես բանաստեղծ, այլ ոչ թե որպես հոգևորական: Նա կարճ ժամանակ աշխատում էր որպես Նորթհեմփթոնի Թագավորական Զինվորական ապաստանի քահանա, բայց վատ առողջության պատճառով հրաժարվեց իր աշխատանքից և վերադարձավ Ուելս՝ իր ծնողների մոտ: Այդքանով ավարտվել է իր եկեղեցական կյանքը։ Նա հատուկ հմտություն ուներ սիրո և բնության պոեզիայի նկատմամբ[4]։ Գրել է և՛ դասական, և՛ ժամանակակից ոճերով[4]։ Էվանսը գրել է մի քանի բանաստեղծություններ անգլերենով, սակայն դրանք ավելի քիչ ուշադրության են արժանացել՝ ի համեմատ ուելսերենով գրած բանաստեղծությունների:

Էվանսը, ով դեպրեսիայով էր տառապում, 1846 թվականի մարտի 28-ին վերջ է տվել իր կյանքին և թաղվել է 1846 թվականի ապրիլի 1-ին։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանսի հայտնի աշխատություններից են

  • Awdlau: gan … Daniel Evans, bardd i Anrhydeddus Gym-deithas y Gwyneddigion, Llundain (1810)
  • Gwlad fy Ngenedigaeth and Attebiad 'Ioan Tegid' (1819?)
  • Awdl Marwnad Eliezer Williams (1820)
  • Englynion er cofiant Ifor Hael, Arglwydd Maesaleg (1822)
  • Golwg ar Gyflwr yr Iddewon, Cerdd (1826)
  • Ar ddylanwadau yr Yspryd Glan: ymadrodd ar y pwnc … wedi ei gyfieithu a'i dalfyrru gan … Daniel Evans (1826)
  • Palesteina: neu, Hanes yr Iddewon a Gwlad Canaan (1841)
  • Galar-Cerdd ar farwolaeth William Bruce Knight, Deon Llandaf (1845)
  • Cerdd Arwraidd ar y Gauaf

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Ուելսի ազգային գրադարանի արխիվների և ձեռագրերի կատալոգ
  3. 3,0 3,1 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/8949 http://www.oxforddnb.com/view/article/8949. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն) (Subscription or UK public library membership required.)
  5. Jones, David Gwenallt. «Evans, Daniel (Daniel Ddu o Geredigion; 1792–1846)». s-EVAN-DAN-1792. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)