Դանիել Գոթլոբ Թյուրք
| Դանիել Գոթլոբ Թյուրք | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 10, 1750[1][2][3][…] |
| Ծննդավայր | Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Գերմանական ռայխ |
| Մահացել է | օգոստոսի 26, 1813[1][2][3] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Հալլե, Պրուսիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | Գերմանիա |
| Կրթություն | Լայպցիգի համալսարան և Kreuzschule? |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, երաժշտության ուսուցիչ, independent publisher, համալսարանի դասախոս, գրող և երգեհոնահար |
| Աշխատատու | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
| Ամուսին | Johanna Dorothea Rosine Schimmelpfennig? |
| Ծնողներ | հայր՝ Daniel Türk? |
| Երեխաներ | Friederike Wilhelmine Ferdinande Türk? |
Դանիել Գոթլոբ Թյուրք (գերմ.՝ Daniel Gottlob Türk, օգոստոսի 10, 1750[1][2][3][…], Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Գերմանական ռայխ - օգոստոսի 26, 1813[1][2][3], Հալլե, Պրուսիայի թագավորություն), գերմանացի երգեհոնահար, կոմպոզիտոր, դասական շրջանի երաժշտական տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիելը երգեհոն նվագել է սովորել հոր մոտ, այնուհետև նրա ուսուցիչներն են եղել Բախի աշակերտ Գոթֆրիդ Ավգուստ Հոմիլիուսը և Յոհան Ադամ Հիլերը, որոնք Թյուրքին խորհուրդ են տվել ուսումը շարունակել Հալլեի համալսարանում։ 1779 թվականին Թյուրքը ստացել է երաժշտական մասի գծով տնօրենի պաշտոն, իսկ 1809 թվականին դարձել երաժշտության և ակուստիկայի տեսության պրոֆեսոր։ 1783 թվականին ամուսնացել է Յոհան Դորոտեյ Ռեյզինս Շիմելպֆենիգի հետ, նրանք ունեցել են երկու երեխա[4]։
Դասական երաժշտության մեջ Թյուրքի ամենանշանավոր աշխատությունը «Klavierschule» դասգիրքն է, որը նախատեսված է սկսնակ երաժիշտների համար, այն 21-րդ դարում մանկավարժների շրջանում եղել է հայտնի։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա «Բաս նվագելու համառոտ ուսուցում» գիրքը, որն ուսումնասիրել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Վերամշակված տեսքով այն դասագիրք է ծառայել մինչև 19֊րդ դարի կեսերը[5]։ 1776-1808 թվականներին հրատարակվել են դաշնամուրային սոնատների 8 ժողովածու և 4 պիես։ Այդ պիեսներից մի քանիսը մանկության տարիներին խաղացել են Ռոբերտ Շումանը։
Նրա ամենահայտնի աշակերտներից մեկը համարվում է ջութակահար Ֆրիդրիխ Ուբերնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ «Биография Тюрка». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 662. — 1056 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. С. (1890–1907). «Тюрк, Даниель-Готлоб». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Category:Türk, Daniel Gottlob
- Katalog der Deutschen Nationalbibliothek
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Գոթլոբ Թյուրք» հոդվածին։ |
| ||||||||||||||||
