Դանիել Բենսաիդ
Դանիել Բենսաիդ ֆր.՝ Daniel Bensaïd | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1946[1][2] |
Ծննդավայր | Թուլուզ[2] |
Մահացել է | հունվարի 12, 2010[3][1][2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | École normale supérieure de Saint-Cloud? և Փարիզ-Նանթեր համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա, դպրոցի ուսուցիչ, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Կուսակցություն | Հեղափոխական կոմունիստական լիգա և Նոր հակակապիտալիստական կուսակցություն |
Daniel Bensaïd Վիքիպահեստում |
Դանիել Բենսաիդ (ֆր.՝ Daniel Bensaïd, մարտի 25, 1946[1][2], Թուլուզ[2] - հունվարի 12, 2010[3][1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի փիլիսոփա մարքսիստ, ուսուցիչ, գրող, Հեղափոխական կոմունիստական լիգայի և Նոր հակակապիտալիստական կուսակցության առաջնորդներից մեկը։
Հակիրճ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թուլուզում 1946 թվականին։ Նրա հայրը սեֆարդցի հրեա էր Ալժիրից, Հյուսիսային Աֆրիկայի բռնցքամարտի չեմպիոն, մայրը եռանդուն և վճռական ֆրանսիացի էր։
1962 թվականին ցնցված Փարիզի ջարդերից՝ Բենսաիդը մտնում է կոմունիստ ուսանողների միություն և համաձայն չլինելով կուսակցական օրթոդոքսիայի հետ` շարժման ներսում անցնում է ձախ ընդդիմության շարքերը։ 1968 թվականին նա դառնում է ուսանողական շարժման առաջնորդներից մեկը։ Այդ ժամանակ նա Նանտերում Փարիզ X համալսարանի ուսանող էր։ Մասնակցել է «Մարտի 22-ի շարժմանը»։ Եղել է «Հեղափոխական կոմունիստական երիտասարդություն» տրոցկիստական կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Կոմունիստական լիգայի ստեղծումից հետո մտել է նոր կազմակերպության Քաղբյուրոյի կազմի մեջ։ 1971 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դեսպանատան մոտ ցույցի կապակցությամբ ձերբակալվել են Քաղբյուրոյի 17 անդամներ, այդ թվում՝ Դանիել Բենսաիդը։
Նա՝ որպես փիլիսոփայության պրոֆեսոր, դասավանդել է Փարիզ VIII համալսարանում։ Հայտնի է դարձել որպես Վալտեր Բենիամինի և Կարլ Մարքսի աշխատությունների հետազոտող, ինչպես նաև ֆրանսիական պոստմոդեռնիզմի ժամանակակից վերլուծությամբ։ Նա եղել է Հեղափոխական կոմունիստական լիգայի և Չորրորդ ինտերնացիոնալի առաջատար տեսաբան, տպագրվել է նրանց տեսական մարմիններում, մասնավորապես Հեղափոխական կոմունիստական լիգայի Critique communiste ամսագրում։
Համագործակցել է Հետազոտությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ։ Բենսաիդը հակակապիտալիստական պայքարի ռազմավարության և դրա հեռանկարների վերաբերյալ միջազգային կանոնավոր քննարկումների նախաձեռնողն էր։ Գրել է հարցերի լայն շրջանակ ընդգրկող գրքեր և հոդվածներ՝ սկսած հեղափոխական ռազմավարությունից և մարքսիստական փիլիսոփայությունից մինչև Ժաննա դ'Արկի կենսագրությունը։ Նրա աշխատանքների հիմնական մասը հրատարակվել է ֆրանսերենով, սակայն նրա աշխատանքները հասանելի են նաև իսպաներեն, իտալերեն, անգլերեն, պորտուգալերեն, գերմաներեն, թուրքերեն, վիետնամերեն, ճապոներեն և ռուսերեն։
2010 թվականի հունվարի 12-ի առավոտյան Դանիել Բենսաիդը մահացել է քաղցկեղից, որը պայմանավորված է ՁԻԱՀ-ի բուժման համար դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ, որոնք նա ընդունել էր 16 տարվա ընթացքում[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Walter Benjamin sentinelle messianique (Plon, 1990)
- La discordance des temps : essais sur les crises, les classes, l’histoire (Editions de la Passion 1995)
- Marx l’intempestif : Grandeurs et misres d’une aventure critique (Fayard 1995)
- Le pari melancolique (Fayard 1997)
- Le sourire du spectre (Michalon 2000)
- Qui est le juge? (Fayard 1999)
- Contes et le gendes de la guerre ethique (Textuel 1999)
- Eloge de la resistance e l’air du temps (Textuel 1999)
- Une lente impatience. Stock — Un ordre d’idées 2004. ISBN 2-234-05659-4
- Les irreductibles. (Textuel 2001)
- Fragments Mécréants. Mythes Identitaires et République Imaginaire (2005)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.guardian.co.uk/world/2010/jan/14/daniel-bensaid-obituary
- ↑ Тарик Али (2010 թ․ հունվարի 14). «Daniel Bensaïd obituary». News (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Подборка статей Д. Бенсаида на сайте Четвертого интернационала (անգլ.)
- Международный институт исследований и образования (անգլ.)
- Д. Бенсаид. Маркс: Инструкция по применению, М.: Институт общегуманитарных исследований, 2012 - 200с.
- Д. Бенсаид. Большевизм и 21 век. — М.: Свободное марксистское издательство, 2009. — ISBN 978-5-98063-019-5
- Статьи Д. Бенсаида в библиотеке научно-просветительского журнала «Скепсис»
- Д. Бенсаид. Крот и локомотив(չաշխատող հղում) (2001)
- Д. Бенсаид. О книге Джона Холлоуэя «Изменить мир без захвата власти» (2006)
- Д. Бенсаид. Эрнесто Че Гевара: жизнь и деятельность, отразившие великие надежды уходящего столетия
- «1968 год во Франции». Интервью Дж. Листера с Д. Бенсаидом (1998)
- Д. Бенсаид. Силы коммунизма (2009)
- Д. Бенсаид. Наследие без собственников ищет авторов(չաշխատող հղում) (отрывок из книги Маркс [Инструкция по применению], М.: Институт общегуманитарных исследований, 2012 - 200 с.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բենսաիդ» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Հունվարի 12 մահեր
- 2010 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Հրեա փիլիսոփաներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Մարքսիստներ
- Ֆրանսիայի կոմունիստներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Քաղցկեղից մահացածներ