Դանիել Ավրամովսկի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1995[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դանիել Ավրամովսկին (ռուս.՝ Даниел Аврамовски, փետրվարի 20, 1995[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, «Կայսերիսպոր» ակումբի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիելը «Ռաբոտնիչկիի» կազմում նորամուտը նշել է 2011 թվականին 28-ին՝ «Սիլեքսի» հետ խաղում»[2]։ 2011-2012 թվակաների մրցաշրջանում Ավրամովսկին մասնակցել է առաջնության 7 հանդիպման։ 2011 թվականի հուլիսի 21-ին կիսապաշտպանը եվրագավաթներում անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ փոխարինման դուրս գալով 2011-2012 թվականների ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի Սան Մարինոյի «Յուվենես Դողանա» ակումբի դեմ խաղում[3]։ 2012 թվականի փետրվարին Դանիելը հրավիրվել էր տասնօրյա փորձաշրջան անգլիական «Լիվերպուլ»–ում [4]։
2012 թվականին ամռանը ֆուտբոլիստը մեկ տարով վարձակալությամբ է տրվել «Մակեդոնիա» թիմին։ Չնայած նրան, որ նրա թիմը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 10-րդ տեղը և դուրս է մնացել Մակեդոնիայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնից, Դանիելը բավականին հաջող է հանդես եկել, անցկացրել է 29 հանդիպում և իր վրա է գրավել ավելի մեծ ակումբների ուշադրությունը։
2014 թվականի հուլիսին մակեդոնացին երեք տարվա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ[5]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Ավրամովսկին նորամուտը նշել է նոր ակումբում։ «Սուբոտիցայի Սպարտակ Զլատիբոր Վոդա Սպարտակի» հետ խաղում փոխարինման դուրս գալով՝ Դանիելն արդեն 10 րոպե անց աչքի է ընկել խաղում հաղթական դարձած գոլով[6]։
2015 թվականի ամռանը Ավրամովսկին մեկ տարի ժամկետով վարձակալության է տրվել Բելգրադի ՕՖԿ ակումբին[7]։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված 2019-2020 մրցաշրջանում Դանիելը հանդես է եկել «Վարդարում» և 11 գոլով դարձել Մակեդոնիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավրամովսկին հանդես է եկել Մակեդոնիայի Հանրապետության պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։ 2014 թվականի հունիսի 18-ին Դանիելը նորամուտն է նշել Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում՝ Չինաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[8]։ 2014 թվականին խաղացել է երկու հանդիպում, որից հետո հինգ տարի հանդես չի եկել հավաքականում։ Կազմ է վերադարձել 2005-2017 թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Силекс» — «Работнички» 2:0
- ↑ «Работнички» — «Ювенес/Догана» 3:0
- ↑ Уместо Звезде — Ливерпул
- ↑ Bosančić i Avramovski potpisali za Zvezdu!
- ↑ «Црвена Звезда» — «Спартак» Суботица 1:0
- ↑ «Zvezdina «desetka» u OFK Beogradu» (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-24-ին
- ↑ Китай — Македония 2:0
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սկոպիե քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մակեդոնացի ֆուտբոլիստներ
- Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռաբոտնիչկիի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- ՕՖԿ Բեոգրադի ֆուտբոլիստներ
- Վոյվոդինայի ֆուտբոլիստներ
- Վարդարի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ