Դանիել Ալվարադո
![]() իսպ.՝ Daniel Alvarado | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1949 |
Ծննդավայր | Մարակայբո, Վենեսուելա |
Մահացել է | հուլիսի 8, 2020[1][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կարակաս, Վենեսուելա[3] |
Կրթություն | Liceo Dr: Jesús Enrique Lossada? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Ժանրեր | gaita zuliana? |
Ամուսին(ներ) | Emma Rabbe? |
Երեխա(ներ) | Daniela Alvarado? |
Դեննիս Դանիել Ալվարադո Մորիլյո (իսպ.՝ Dennis Daniel Alvarado Morillo, օգոստոսի 12, 1949, Մարակայբո, Վենեսուելա - հուլիսի 8, 2020[1][2], Կարակաս, Վենեսուելա[3]), վենեսուելացի դերասան, երգիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1949 թվականում օգոստոսի 12-ին Մարակայբոյում (Սուլիա նահանգ) բազմանդամ ընտանիքում (9 երեխա, որտեղ Դանիելը կրտսերն էր)։
Իր կարիերան սկսել է որպես երգիչ-գայտերո (գայտան (իսպ.՝ gaita) երաժշտական ոճ է, որը տարածված է Սուլիայում), հայտնի է դարձել «Նեգրիտո Ֆուլլերո» (իսպ.՝ Negrito Fullero) երգի իր մեկնաբանմամբ, որն էլ մինչ այսօր ասոցացվում է նրա հետ։ Իսկ Նեգրիտո Ֆուլլերոն դարձել է դերասանի մականունը։ Վաղ մանկությունից Ալվարադոն ունեցել է երկու նախասիրություն՝ երաժշտություն ու թատրոն։ 8 տարեկան հասակում նա կազմել է իր առաջին երաժշտական խումբը, իսկ հետո որպես դերասան նշել է իր նորամուտը մանկական թատերական ներկայացման մեջ։
Ալվարադոն ավարտել է Մարաքայբոյի Դրամատիկական Արվեստի դպրոցը և 20 տարեկանում տեղափոխվել Կարակաս։ Սկզբում նա հանդես է եկել որպես վոկալիստ երաժշտական խմբերում («Los caracuchos» և այլն), իսկ 1970-ական թվականների կեսերին Ալվարադոն սկսել է աշխատել «Ateneo de Caracas» թատրոնում՝ միևնույն ժամանակ հանդես գալով հեռուստատեսությունում։ Ընդհանուր առմամբ, Ալվարադոն ունի մոտ 100 հեռուստանովելա և շուրջ 30 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, հետևաբար նրան վստահորեն կարելի է անվանել Վենեսուելայի հեռուստատեսության և կինոյի ամենահաճախ նկարահանված դերասան։ Ալվարադոն մի շարք հեռուստատեսային մրցանակների դափնեկիր է (այդ թվում՝ որպես ոչ գլխավոր դերերում - Ռեյնալդո «Ռևանշ» (իսպ.՝ La Revancha) հեռուստանովելում)։
Ալվարադոն բազմազավակ հայր էր (ուներ 7 երեխա՝ 3 ամուսնությունից)։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է 2 որդի՝ Դանիելն ու Լուիսը։
1978-1994 թվականներին նա ամուսնացած է եղել դերասանուհի Կարմեն Խուլիս Ալվարեսի հետ։ Նրանք ունեին 2 զավակ․ որդին՝ Դանիել Կառլոսը և դուստրը՝ Դանիելա դել Կարմեն Ալվարադո Ալվարեսը։ Վերջինս ընտրել է ծնողների ուղին՝ դառնալով դերասան։ 1989 թվականին Դանիել Ալվարադոն (Ռեյնալդո Մալդոնադոյի դերում) և Կարմեն Խուլիս Ալվարեսը (Էլիսենդա Էրրիարտի դե Մալդոնադոյի դերում) խաղացել են «Ռևանշ» հեռուստանովելայում՝ խորթ տղայի և խորթ մոր դերերում։ Այդ ժամանակ դերասաններն արդեն 10 տարվա օրինական ամուսիններ էին։ Նրանց հետ նկարահանվել է նրանց դուստրը՝ Դանիելա Ալվարադոն (Գաբիի դերում)։
1998 թվականին Ալվարադոն ամուսանացել է Էմմա Իրմգարդ Մարինե Ռաբբե Ռամիրեսի հետ (դերասանուհի և մոդել), որի հետ համատեղ ունեցել են երեք որդի՝ Դանիել Ալեխանդրո, Դիեգո Խոսեն և Կալվին Դանիելը։
Ալվարադոն մահացել է 2020 թվականի հուլիսի 8-ին իր տան աստիճաններից ընկնելու արդյունքում[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 «Կնքահայրերը / Los Padrinos» (նկարահավել է Արգենտինայում)
- 1978 «Գազան / La Fiera» - Դիմաս
- 1984 «Քաղցկեղ II / Cangrejo II»
- 1984 «Տանտիրուհի / La Dueña» - Մաուրիսիո Լոֆրիեգո
- 1986 «Կինը կնոջ հետ / De mujer a mujer» - Ելոյ (նկարահավել է Վենեսուելայում, Կոլումբիայում)
- 1986 «Արևելյան գիշեր / Una noche oriental» - Պիրելյա
- 1987 «Դժոխքի հերոսներ / Eroi dell’inferno» - Մայոր (նկարահավել է Իտալիայում)
- 1987 «Մակուն՝ ոստիկանության կինը / Macu, la mujer del policia»
- 1988 «Ալբա Մարինա / Alba Marina» - Նելսոն Ուրտադո
- 1988 «Գաղտնիք / El secreto» - Դուրան Լեոն
- 1988 «Սիրտը ձեռքի մեջ / Con el corazón en la mano» (նկարահավել է Վենեսուելայում, Կոլումբիայում)
- 1988 «Պարտավորություն / El compromiso» - Վեսինո Գայ
- 1989 «Ռևանշ / La Revancha» - Ռեյնալդո Մալդոնադո
- 1990 «Կրակոց թփի մեջ / Disparen a matar» - Կաստրո Գիլ (նկարահավել է Վենեսուելայում, Կուբայում, Իսպանիայում)
- 1990 «Իմ ամենասովորական հայրիկի արտասովոր արկածը / L’aventure extraordinaire d’un papa peu ordinaire / Extraordinaria aventura de mi papa más común» (նկարահավել է Վենեսուելայում, Ֆրանսիայում)
- 1991 «Սև գետ / Río Negro / La rivière Noire» - Օսունյա (նկարահավել է Վենեսուելայում, Կուբայում, Իսպանիայում, Ֆրանսիայում)
- 1991—1992 «Ամենագեղեցիկը / Bellisima» - Արտուրո «Հնդիկ» մականունով
- 1992 «Կենտրոնական բրիգադ II. Սպիտակների պատերազմ / Brigada central II: La guerra blanca / Équipe centrale II: Le blanc guerre» — Գարսիա (նկարահավել է Իսպանիայում, Ֆրանսիայում)
- 1993 «Ռոսանխելիկա / Rosangelica» - Խոել Կրուս
- 1994 «Մերկ նարինջներով / Desnudo con naranjas»
- 1994 «Վտանգավոր / Peligrosa» - Գավիլան
- 1994 «Սեր ու խավար / Of love and shadows / Amor y penumbra» (նկարահավել է ԱՄՆ-ում, Արգենտինայում)
- 1995-1996 «Մեղագործ սեր / Pecado de amor»
- 1996 «Մեղկերի թողություն / El Perdon de los pecados» - Մարտինես
- 1998 «Սամանտա / Samantha» - Արկատիո Մաուտե Գուանիպա
- 1999 «Իրական կին / Toda mujer» - Նեստոր Կորդիդո
- 2000-2001 «Լիալուսնի սիրահարներ / Amantes de Luna Llena» - Տոնի Կալկանյո
- 2001 «Կանանց պատերազմ / Guerra de mujeres» - Խուան Մանուել Բոնի
- 2001 «Իմ նախկին կինը / Antiqua vida mia» - ռադիոյի մեկնաբան (նկարահավել է Արգենտինայում, Իսպանիայում)
- 2002 «Մամբո և Կանելան / Mambo y Canela» - Կիկո Լեոն Մագալյանես
- 2002—2003 «Իմ սիրուն հաստլիկ / Mi Gorda bella» - Խոսե Մանուել Սէւիլյա
- 2003—2004 «Հարուստ գեղեցկուհի / Cosita rica» - Լիսանդրո Ֆոնսեկա
- 2004—2005 «Տաբատով կին / Mujer con pantalones» - Պեդրո Պաբլո Տորրեալբա
- 2006 «Սիրո թևերի վրա / Por Todo lo alto» - Բյենվենիդո Ալեգրիա
- 2007 «Սուելա զարմիկս / Mi Prima Ciela» - Ալբերտո Սամբրանո
- 2009 «Լուսնի փողոց, Արևի փողոց / Calle Luna, Calle Sol» - Խուան Խոսե Պերես
- 2011 «Աղջիկ Մարակայբոյից / La Niña de Maracaibo» - Գամերո և Ֆրանսիսկո
- 2012 «Քաղցր ու դառը / Dulce Amargo» - Բենիտո Մոնտիլյա
- 2014 «Կույս աղջիկ փողոցից / La Virgen de la Calle» - Էրնեստո Մոլինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Daniel Alvarado»։ RCTV.net (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-01-ին։ Վերցված է 2018-03-30
- Интервью с актёром Даниэлем Альварадо. «CINECITAS.com» 2001(իսպ.)
|